ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ 6 OՐ

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ + ՎԱՆ, ԱՆԻ, ԿԱՐՍ, ՄՈՒՇ, ԲԱՍԵՆ, ԲԵՐԿՐԻ

Ցանկացե՞լ եք, երազե՞լ եք բարձրանալ Մասիսի գագաթը, վայելել խիստ խորհրդավոր ու անչափ շքեղ այդ լեռը, տեսնել շունչ կտրող տեսարաններ։ Այս հետաքրքիր, մատչելի և հագեցած առաջարկը Ձեզ համար է։ Վեցրօրյա մեր հատուկ առաջարկով Դուք ոչ միայն կլինեք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետում, այլ մնացած օրերին կհասցնեք տեսնել Արևմտյան Հայաստանի մի շարք հրաշալիքներ՝ մեր հագեցած ծրագրով և մասնագիտացած գիդերի մատուցմամբ։ Եռօրյա տպավորիչ վերելքից բացի, մեզ են սպասում Վանն ու Աղթամարը, Մուշն ու Բասենը, Անին ու Կարսը, Բայազեդն ու Բերկրին, Սարիղամիշն ու Իգդիրը, Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճը, Արաքս ու Արածանի գետերը։ Ֆանտաստիկ վերելքի և պատմական ճամփորդության կատարյալ համադրություն, որը Դուք կվայելեք մեր տարբերվող մատուցմամբ և առանձնացող մոտեցումներով, այն էլ՝ մատչելի արժեքով և անսահման նվիրվածությամբ թիմի ղեկավարությամբ։

Առաջիկա մեկնումներ՝
17.07-22.07 01.08-06.08 14.08-19.08 24.08-29.08 04.09-09.09
Մեկնում՝ 

06:00 | Մարզահամերգային համալիրի դիմաց

Արժեքը՝
350000 դրամ (660$)
Ներառում է՝

նոր ավտոմեքենաներով տեղափոխում (Mercedes Sprinter/Volkswagen Crafter, մինչ 18 տեղ)

3 և 4 աստղանի հյուրանոցներ + գիշերակաց Մասիսի վրայի ճամբարներում

2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին + սնունդ Մասիսը բարձրանալու ընթացքում

Արարատի վերելքի պաշտոնական թույլտվություն

տեղացի պրոֆեսիոնալ ուղեկցորդ Մասիսը բարձրանալու համար

խմբին ուղեկցող պրոֆեսիոնալ հայ գիդ ու թարգմանիչ Համշեն տուրից

տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

բժշկական ապահովագրություն

զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու կամ վարձակալելու համար

Արարատ բարձրանալու վկայական և հատուկ հուշանվերներ

Վանում նավարկության վճարը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ:

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ ՈՒ ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋԵՐԸ

Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

– Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ,

ճաշ Կարսում

– Անի. եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ,

– Արաքս գետ և հայ-թուրքական սահման (Իգդիրի հատված),

– Դարոյնքի (Բայազեդի) բերդ,

ընթրիք Բայազետում գիշերակաց՝ Բայազետ:

Մեր հրաշալի ուղևորության առաջին օրը հարուստ է մեր պատմության ամենաարժեքավոր վայրերից մի քանիսն այցելությամբ։ Նախ, կտեսնենք իր չափերով երկրորդ ամենախոշորը քաղցրահամ լիճը Հայկական լեռնաշխարհում՝ չնաշխարհիկ Ծովակյն Հյուսիսոն։ Մեր ճանապարհը կշարունակենք դեպի վեհաշուք, փառահեղ Անի՝ բացահայտելով միջնադարյան այդ համամարդկային գլուխգործոցը։ Այնուհետև մեզ է սպասելու դադար Մայր Արաքսի անմիջական ափերին, ապա կհասնենք մեր գիշերակաոցի վայրը՝ պատմական Դարոյնք կամ մերօրյա Բայազեդ, որտեղ կտեսնենք նաև Րաֆֆու Խենթից հայտնի Դարոյնքի հզոր բերդը, ինչից հետո էլ կանցնենք վաստակած հանգստի ու կտրամադրվենք Բիբլիական լեռան վերելքին։

ՕՐ 2 - 3 - 4 | ՎԵՐԵԼՔԻ ՕՐԵՐ

  

ՎԵՐԵԼՔԻ ԱՌԱՋԻՆ ՕՐ | Վերելք առաջին ճամբար (բարձրությունը՝ 3100 մետր) (նախաճաշ հյուրանոցում, թեթև սնունդ վերելքի ժամանակ, ամբողջական ճաշ և ընթրիք՝ ճամբարում, գիշերակացը՝ ճամբարի վրաններում)։

Առաջին օրը, նախաճաշելով հյուրանոցում, մենք մեքենաներով կմոտենանք քայլարշավի մեկնարկի կետին (բարձրությունը՝ 2200 մետր), որտեղ մեր հիմնական իրերը կբեռնվեն կենդանիների վրա, իսկ մենք կսկսենք քայլել մինչ առաջին ճամբար, որտեղ մեզ սպասում են թարմ ընթրիքն ու պատրաստի վրանները։

ՎԵՐԵԼՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐ | Վերելք երկրորդ ճամբար (4200 մետր) (նախաճաշ ճամբարում, թեթև սնունդ վերելքի ժամանակ, ընթրիք՝ ճամբարում, գիշերակացը՝ ճամբարի վրաններում)։

Նախաճաշելով առաջին ճամբարում՝ մենք կսկսենք քայլել դեպի երկրորդ ճամբար, որը մոտ 4200 մետր բարձրության վրա է։ Ճանապարհին կվայելենք մեզ հետ վերցված թեթև ճաշը, կհիանանք հրաշալի տեսարաններով և օրվա երկրորդ կեսին կլինենք արդեն երկրորդ ճամբարում, որտեղ ընթրելուց հետո կհանգստանանք և կպատրաստվենք վերջին փուլին, որը մեկնարկելու է կեսգիշերին մոտ։

ՎԵՐԵԼՔԻ ԵՐՐՈՐԴ ՕՐ | Վերելք գագաթ (թեթև սնունդ, ճաշ և ընթրիք՝ ճամբարներում) և վերադարձ առաջին ճամբար։

Կեսգիշերին մոտ կսկսենք դեպի Մասիսի գագաթ վերջին հատվածի վերելքը։ Գիշերային վերելքի շնորհիվ վաղ առավոտյան կլինենք Մասիսի գագաթին, կվայելենք հրաշք տեսարանները, կզգանք Մասիսի մոգական շունչը, որից հետո կվերադառնանք առաջին ճամբար, որտեղ էլ կընթրենք և կգիշերենք։

ՕՐ 5 | ԴԵՊԻ ՎԱՆ

Վերելքի չորրորդ օրը (ուղևորության հինգերորդ օրը) վաղ առավոտյան, նախաճաշից հետո լքելով ճամբարը, կհասնենք քայլարշավի մեկնարկի կետ, որտեղից մեքենաներով կվերադառնանք հյուրանոց, արագորեն կդասավորենք մեր իրերը, ցնցուղ կընդունենք ու կշարունակենք մեր ճանապարհը դեպի աննման Վան։

նախաճաշ ճամբարում

– Բերկրիի ջրվեժ,

– Վան. Վանի բերդ, Ուրարտական արքաների դամբարան, Վանա կատուներ, Մհերի դուռ,

ճաշ. Վանա տառեխ՝ Վանա լճի ափին

– Վանա լիճ. Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի և Վանա լճում լողալու հնարավորություն,

գիշերակաց՝ Վան կամ Մուշ:

Այս ֆանտաստիկ օրվա ընթացքում մենք տեսնելու են բնության և մարդու կերտած բացառիկ հրաշալիքներ։ Նախ, մեզ իր թարմությամբ և շքեղությամբ կդիմավորի Բերկրիի անկրկնելի ջրվեժը, որից հետո մենք կհասնենք Վանա լճի ափերին։ Վանում կտեսնենք Վանի հզորագույն բերդը՝ բերդում այցելելով նաև ուրարտական արքաների դամբարան, ապա այցի կգնանք Վանա կատուներին և կթակենք Մհերի դուռը։ Իսկ օրվա երկրորդ մասը նվիրված կլինի Աղթամար կղզում, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել հայկական ճարտարապետության ամենափայլուն նմուշներից հոյակերտ Սուրբ Խաչ եկեղեցի, այլ ցանկացողները կարող են Արտոսի և Աղթամարի հրաշք տեսարանը վայելել Բարձր քարից և իհարկե, լողալ կազդուրիչ Վանում։

ՕՐ 6 | ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՝ ՀԱՅՐԵՆԻՔ

նախաճաշ հյուրանոցում

– Մուշ. Հայկական թաղ, Սուրբ Մարինե եկեղեցի, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ և Մշո դաշտ,

– Բասեն, Արաքս գետ և Հովվի կամուրջ,

– Սարիղամիշի անտառներ,

ճաշ Կարսում

– Կարս քաղաք. Կարուց բերդ, Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ և Չարենցի տուն,

վերադարձ Երևան:

Վերադարձի օրը նույնպես հագեցած է։ Հագեցած է պատմությամբ և չքնաղ տեսարաններով։ Մենք կլինենք Մուշում՝ տեսնելով հայկական ժառանգությունը, Արածանու ափերին մոտենալով՝ կտեսնենք Սուլուխի հրաշակերտ կամուրջը, որից հետո կկտրենք Մշո դաշտը և կթակենք Բասենի դռները, որտեղ մեզ է սպասում Մայր Արաքսն ու Հովվի տպավորիչ կամուրջն իր յուրահատուկ պատմություններով։ Այնուհետև, Սարիղամիշի մշտադալար ու գեղեցիկ անտառների միջով կհասնենք երբեմնի հայոց մայրաքաղաք Կարս, որտեղ կտեսնենք Կարուց ամրակուռ բերդը, խորհրդավոր Առաքելոց եկեղեցին, Վարդանի հնամենի կամուրջն ու Չարենից տունը։ Եվ միայն այս հրաշքները վայելելուց հետ կվերադառնանք Երևան՝ մեզ հետ տանելով վառ տպավորությունների և իրականացած երազանքների մի ամբողջ փունջ։

 

 

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՄԱՍԻՍԻ ՎԵՐԵԼՔԻՆ՝ սեղմել այստեղ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ԻՐԵՐ

Վերելքի համար մասնակիցն անպայման պետք է ունենա՝

• Լեռնամագլցման կոշիկ (ջրակայուն, միջին կամ երկարաճիտ) և սպորտային / արշավային կոշիկ,

• Թերմո գուլպաներ,

• Թերմո ներքնազգեստ,

• Ջրակայուն տաբատ,

• Սվիտեր,

• Բաճկոն (նախընտրելի է փետրե),

• Բաֆ և դիմակ,

• Գլխին ամրացվող լապտերիկ,

• Արևապաշտպան ակնոց,

• Ձմեռային և ամառային գլխարկներ,

• Տաք ձեռնոցներ,

• Արևապաշտպան կրեմ և շրթունքների վազելին,

• Ուսապարկեր (մինչ 35 լիտր՝ վերելքի ընթացքում կրելու համար), ուղեբեռի համար ուսապարկ կամ ճամփրուկ (մինչ 80 լիտր՝ ընդհանուր իրերի համար),

• Արշավային փայտեր,

• Թերմոս,

• Տաք քնապարկ:

• Վերելքից դուրս մնացած օրերի համար՝ բոթաս/հարմար կոշիկ, սպորտային/հարմար հագուստ, գլխարկ, ակնոց, կարճաթև և երկարաթև շապիկներ:

Ընկերությունը տրամադրում է վրանները և կատվիկները:

Գին` 350000 դրամ (առանց վիզայի) (660$)
Դուք դեռ տուր չեք ընտրել