ՏԱԹԵՎ 2 ՕՐ

ՏԱԹԵՎ ԳՈՐԻՍ ԽՆՁՈՐԵՍԿ ՋԵՐՄՈՒԿ

Երկօրյա այս յուրահատուկ ուղևորությունը հնարավություն կտա բացահայտելու գեղատեսիլ Սյունյաց աշխարհը և ոչ միայն: Մեր տպավորիչ երթուղու առաջին օրը կսկսենք ուղևորվելով Սյունյաց աշխարհ՝ տեսնելու այստեղ գտնվող բնության հրաշալիքներն ու նմանը չունեցող պատմամշակութային կառույցները: Կտեսնենք աննկարագրելի գեղեցկություն ունեցող Շաքիի ջրվեժը, հաջորդիվ կուղևորվենք դեպի միջնադարյան ճարտարապետական գլուխգործոց համարվող Տաթևի վանք, Տաթևի դիտակետ, ապա կուղևորվենք դեպի գեղեցիկ ու տպավորիչ Հալիձորի դիտակետ: Տեսարանը վայելելուց հետո ճանապարհը կշարունակենք դեպի Հին Խնձորեսկ գյուղ: Կվայելենք Խնձորեսկում մեզ սպասող հրաշալի տեսարանը, կտեսնենք քարանձավերն ու պատմական հուշարձանները, ինչպես և կանցնենք հայտնի ճոճվող կամրջով: Ուղևորության առաջին օրը կավարտենք Գորիս քաղաքում՝ բացահայտելով այս կոլորիտային քաղաքի գեղեցիկ անկյունները: Բայց սա դեռ ամենը չէ, հերթը Վայոց ձորի հրաշալիքներինն է: Մենք կշրջենք Ջերմուկ քաղաքում, կտեսնենք հանքային ջրերի աղբյուրները, Ջերմուկի ջրվեժը և Կեչուտի ջրամբարը: Այնուհետև կգնանք հրաշալի Նորավանք: Մեր ուղևորությունը կավարտենք Արենիում՝ համտեսելով Արենի գինին, տեսնելով «Թռչունների քարանձավը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եվ վերջում, ամփոփելով երկու օրերի վառ տպավորությունները, կվերադառնանք Երևան:

Առաջիկա մեկնումներ՝
Մեկնում՝ 

7:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
18900 դրամ
Ներառում է՝

տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

հյուրանոց

երկրորդ օրվա նախաճաշը հյուրանոցում

գիդի ծառայություն

Չի ներառում՝

Տաթևեր ճոպանուղու միակողմանի վճարը 5500 դրամ է, երկկողմանի վճարը՝ 7000 դրամ, տուրի գնի մեջ ներառված չէ: Ճոպանուղուց օգտվելը պարտադիր պայման չէ

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ՏԱԹԵՎ

Մեր տպավորիչ երթուղու առաջին օրը կսկսենք ուղևորվելով Սյունյաց աշխարհ՝ տեսնելու այստեղ գտնվող բնության հրաշալիքներն ու նմանը չունեցող պատմամշակութային կառույցները: Կտեսնենք աննկարագրելի գեղեցկություն ունեցող Շաքիի ջրվեժը, հաջորդիվ կուղևորվենք դեպի միջնադարյան ճարտարապետական գլուխգործոց համարվող Տաթևի վանք, Տաթևի դիտակետ, ապա կուղևորվենք դեպի գեղեցիկ ու տպավորիչ Հալիձորի դիտակետ: Տեսարանը վայելելուց հետո ճանապարհը կշարունակենք դեպի Հին Խնձորեսկ գյուղ: Կվայելենք Խնձորեսկում մեզ սպասող հրաշալի տեսարանը, կտեսնենք քարանձավերն ու պատմական հուշարձանները, ինչպես և կանցնենք հայտնի ճոճվող կամրջով: Ուղևորության առաջին օրը կավարտենք Գորիս քաղաքում՝ բացահայտելով այս կոլորիտային քաղաքի գեղեցիկ անկյունները:

Մեկնում Երևանից
  • Շաքիի ջրվեժ
  • Տաթևի վանական համալիր
  • Հալիձորի դիտակետ
  • Խնձորեսկ
  • Պտույտ Գորիսում
գիշերակաց՝ Գորիսում

ՕՐ 2 | ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Հերթը Վայոց ձորի հրաշալիքներինն է: Մենք կշրջենք Ջերմուկ քաղաքում, կտեսնենք հանքային ջրերի աղբյուրները, Ջերմուկի ջրվեժը և Կեչուտի ջրամբարը: Այնուհետև կգնանք հրաշալի Նորավանք: Մեր ուղևորությունը կավարտենք Արենիում՝ համտեսելով Արենի գինին, տեսնելով «Թռչունների քարանձավը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եվ վերջում, ամփոփելով երկու օրերի վառ տպավորությունները, կվերադառնանք Երևան:

նախաճաշ հյուրանոցում
  • Ջերմուկ․ պտույտ քաղաքում և Ջրահարսի վարսեր ջրվեժ
  • Կեչուտի ջրամբար
  • Նորավանք վանական համալիր
  • Թռչունների քարանձավ
  • Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Արենիում գինու համտես
վերադարձ Երևան
Գին` 18900 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել