ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԸ 7-ՕՐՅԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՒՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԸ 7-ՕՐՅԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՒՐ

Մեկնումը՝ 
Գինը՝
դրամ

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ

Դիմավորում Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղափոխում Երևան գիշերակաց՝ Երևան

ՕՐ 2 | ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ

նախաճաշ հյուրանոցում

Հյուրանոցում նախաճաշելուց հետո կիրականացնենք քաղաքային տուր Երևանում (4-5 ժամ՝ ներառյալ քայլք)։  Կշրջենք մեքենայով Երևանի կենտրոնում՝ այցելելով քաղաքի գլխավոր և պատմական փողոցները։ Կտեսնենք նաև Մայր Հայաստանի արձանը և կվայելենք քաղաքի կենտրոնի համայնապատկերը։ Այնուհետև կտեսնենք Կասկադը (ցանկության դեպքում կարելի է նաև իջնել Կասկադի աստիճաններով) (Գաֆէսճյան արվեստի կենտրոն), օպերային թատրոնը և Ազատության հրապարակը, Աբովյան փողոցը, Երևանի հնագույն փողոցներից մեկը՝ հին և ժամանակակից շենքերի համատեղմամբ, Հանրապետության հրապարակը։

(Ըստ ցանկության կարող են ներառվել Ցեղասպանության թանգարանը, Ծիծեռնակաբերդի հուշարձանը և Մատենադարանը՝ հին ձեռագրերի թանգարանը, հավելավճարով):

Ազատ երեկո Երևանում

գիշերակաց՝ Երևան:

ՕՐ 3 | ՄԱԿԱՐԱՎԱՆՔ, ՀԱՂԱՐԾԻՆ, ԾՌՎԻԶ, ՀԻՆ ԴԻԼԻՋԱՆ

նախաճաշ հյուրանոցում

Մակարավանք․ վանքը միջնադարյան գեղեցիկ համալիր է, որը թվագրվում է 10-13-րդ դարերով։ Գտնվում է Տավուշի մարզում՝ Հայաստանի հյուսիս-արևելքում։

Հաղարծին վանական համալիր․ այն հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության ևս մեկ հրաշալիք է։ Վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մոտ և թվագրվում է 10-13 դարերով։

Մորո Ձորո վանք, որը հայտնի է նաև որպես Ծռվիզի վանք, ևս մեկ հրաշալիք է, որը կարելի է գտնել Տավուշի անտառներում։ Վանքը թվագրվում է 5-րդ դարով։ Այն վերակառուցվել է 12-13-րդ դարերում։

Հին Դիլիջան (Թուֆենկյան համալիր)․ 2004 թվականին Թուֆենկյանը սկսեց վերականգնել ժամանակակից Դիլիջանի պատմական թաղամասը՝ պահպանելով 19-րդ դարի ճարտարապետությունը, որը դուք կարող եք զգալ այսօր:

գիշերակաց՝ Դիլիջան:

ՕՐ 4 | ՍԱՆԱՀԻՆ, ՄԵՆՁ ԷՐ, ԶԱՐՆԻ ՊԱՐՆԻ, ՀԱՂՊԱՏ

նախաճաշ հյուրանոցում

Սանահինի վանք․ այն ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Սանահինի վանքը, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, թվագրվում է 10-րդ դարով։ Համալիրն ունի մի քանի եկեղեցիներ և բազմաթիվ խաչքարեր։

Մենձ Էր քարանձավ․ Մենձ Էրը քարանձավ-ռեստորան է, որն ունի թանգարան և այնտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Դեբետ գետի կիրճը։

Զառնի Պարնի քարայր-ամրոց․ այն միջնադարյան քարանձավային ամրոցային համալիր է Լոռու մարզում։ Այն գտնվում է անտառում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Կայան բերդ։ Հնում քարանձավները ծառայել են որպես պաշտպանական ամրոց։ Այժմ այն ​​վերանորոգված բացօթյա թանգարան է, որտեղ դուք կարող եք ծանոթանալ պատմությանը և վայելել հիասքանչ տեսարանները:

Հաղպատի վանք․ կառուցվել է 10-13-րդ դարերում, գտնվում  է Լոռվա մարզում: Այն միջնադարում եղել է կրթության գլխավոր կենտրոն։ Հաղպատի վանքը Սանահինի հետ միասին 1996 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

գիշերակաց՝ Հաղպատ:

ՕՐ 5 | ՋԱՋՈւՌ, ՄԱՐՄԱՇԵՆ, ԳՅՈւՄՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՈւՐ

նախաճաշ հյուրանոցու

Մինաս Ավետիսյանի թանգարան. Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի հայ նկարիչ է։ Նրա տուն-թանգարանը առաջին անգամ բացվել է 1982թ․ Ջաջուռ գյուղում, որտեղ նա ծնվել է: 1988-ի երկրաշարժից հետո այն վերաբացվել է 2005 թվականին: Նկարչի տուն-թանգարանն ունի ավելի քան 30 ինքնատիպ և եզակի կտավ, որոնք ցուցադրված են թանգարանում: որը Մինաս Ավետիսյանի ամենամեծ ցուցադրությունն է համարվում։

Մարմաշենի վանք․ միջնադարյան հայկական կրոնական ճարտարապետության ևս մեկ մարգարիտ է։ Համալիրը թվագրվում է 10-րդ դարով և գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում։ Համալիրը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին՝ Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանի մոտ։ Դժբախտաբար, դարերը, արշավանքներն ու երկրաշարժերը իրենց հետքն են թողել վանական համալիրի վրա, սակայն այն Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից է։

Պտույտ Գյումրի քաղաքում․ Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է և Շիրակի մարզի մարզկենտորնը։ Քաղաքն ունի շատ հին պատմություն և հայտնի է նշանավոր թանգարաններով, գեղեցիկ զբոսայգիներով և տպավորիչ Կումայրի պատմական թաղամասով: Քաղաքի յուրաքանչյուր անկյուն հարուստ է պատմությամբ և մշակույթով: Քաղաքը կհիանցնի ձեզ իր 18-19-րդ դարերի յուրահատուկ և բնիկ ճարտարապետությամբ: Դարերի ընթացքում Կումայրի-Գյումրին անվանվել է «արհեստների և արվեստների քաղաք»։ Այն նաև համարվում է Հայաստանի «ծիծաղի և հումորի մայրաքաղաքը»։

գիշերակաց՝ Գյումրի:

ՕՐ 6 | ԵՐԵՐՈւՅՔԻ ՏԱՃԱՐ, ՋՐԱՓԻ, ԴԱՇՏԱԴԵՄ, ԹԱԼԻՆ

նախաճաշ հյուրանոցում

Երերույքի տաճար․ Հայաստանի ամենավաղ պահպանված քրիստոնեական հուշարձաններից է և 1995 թվականի օգոստոսի 25-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ջրափի քարավանատուն․ Ջրափիի քարավանատունը ժամանակին եղել է միջնադարյան մեծ ճանապարհամերձ քարավանատուն՝ պատսպարելով Մետաքսի ճանապարհով անցնող մարդկանց, կենդանիներին և ապրանքները:

Դաշտադեմ ամրոց․ հիանալի վիճակում գտնվող տպավորիչ պաշտպանական կառույց է։ Այն հայկական ամրոցաշինության լավագույն նմուշներից է։

Թալինի տաճար․  7-րդ դարի հայկական տաճար է, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում։ Այն հայտնի է իր հարուստ արտաքին հարդարանքով։

գիշերակաց՝ Երևան:

ՕՐ 7 | ՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

նախաճաշ հյուրանոցում տեղափոխում օդանավակայան:
Գինը` դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել