ՎԱՆ, ԿԱՐՍ, ԱՆԻ, ԷՐԶՐՈւՄ, ԵՐԶՆԿԱ, ԴԵՐՍԻՄ, ԽԱՐԲԵՐԴ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ, ՆԵՄՐՈՒԹ, ՄՈւՇ
Հագեցած և յուրահատուկ տասնօրյա այս ուղևորության ընթացքում տեսնելու եք Արևմտյան Հայաստանի կարևորագույն քաղաքները, բերդերը, վանքերն ու այլ կոթողները, այդ թվում՝ Նեմրութը, Վանը, Անին, Կարսը, Դերսիմը, Երզնկան, Էրզրումը, Դերջանը, Խարբերդը, Մալաթիան, Տիգրանակերտը, Դիարբեքիրը, Տայքը, Բինգյոլը, Բիթլիսը, Բայազետը, Արածանի, Արաքս, Եփրատ, Տիգրիս գետերը, անցնելու եք Մասիսի լանջերով, Սասունով, Սարիղամիշով, Իգդիրով, նավարկելու եք Եփրատով, դեպի Վանի Կտուց և Աղթամար կղզիներ։ Հրաշալի ու բացառիկ այս ուղևորությունը նախատեսված է Արևմտյան Հայաստանը հնարավորինս ամբողջական և մանրամասն բացահայտել ցանկացողների համար։
7։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
4 / 3+ աստղանի բարձրակարգ հյուրանոց (Մուշ՝ Դիյար Փարիզ, Միր Սարայ, Դափ, Սիվերեք՝ Չելեբի, Դատվան՝ Քարդելեն, Երզնկա՝ Մեսութ, Խարբերդ` Իլբեյ/ Շիրին, Վան՝ Թահթ Փալաս, Բերկրի՝ Ռոյալ, Կարս՝ Սիմեր)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Վանում և Եփրատում նավարկության վճարը:
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ՀՐԱՇԱԼԻ ԱՆԻՆ ու ՀԶՈՐ ԿԱՐՍԸ
Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք, որտեղից էլ անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Պատրա՞ստ եք Կարուց բերդի գրոհին: Ուրեմն՝ առա՜ջ: Հենց այստեղ ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում, որտեղ հինավուրց շենքերի ճակատներից դեռ չեն հասցրել ջնջել հայերեն տառերը: Կարսից հետո մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել: Այո՛, ապրե՛լ..
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն
Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ
ընթրիք Կարսում գիշերակաց՝ Կարս։ՕՐ 2 | ՉՔՆԱՂ ՏԱՅՔ Ու ՓԱՌԱՎՈՐ ԿԱՐԻՆ
Մեր ճամփորդության երկրորդ օրը մեր առաջ իր դռներն է բացում չքնաղ ու աննման Տայք աշխարհը՝ հոյակերտ վանքերով ու բնության հրաշալիքներով։ Թորթումի ջրվեժի զովությունն ու Թորթումի լճի աննկարագրելի պատկերները վայելելուց հետո մեզ սպասում է Տայքի թագուհին՝ Օշկվանքը․․․ Հայ-քաղկեդոնականների գլուխգործոցը շարունակում է զարմացնել, հիացնել ու իր մոտ կանչել ուխտավորներին։ Սակայն այսքանով չենք ավարտում Տայք աշխարհի բացահայտումը․ Խախուի վանք կամ Սուրբ Մարիամ Աստվածածին․․․Տայքի գլխավոր եկեղեցիներից մեկն իր լուռ ու ազդեցիկ դիրքով ու դեռ չխոնարհված։ Այստեղից մեր ճանապարհը շարունակվում է դեպի հզոր Կարին։ Այո, մերօրյա Էրզրումը դեռ պահել է հայկական հետքը՝ Կարնո բերդը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի․․․ Հակասական ու փոթորկոտ զգացումներն ու մտքերը ամփոփել էրզրումյան հով երեկոյում․․․
նախաճաշ հյուրանոցումԲանակի տաճար
Թորթումի ջրվեժ և Թորթումի լիճ
Օշկվանք
Խախու վանք
ճաշ ԷրզրումումԿարին (Էրզրում)․ Սանասարյան վարժարան, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Կարնո բերդ
գիշերակաց՝ Էրզրում։ՕՐ 3 | ՀՆԱԳՈՒՅՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Նախնյաց հավատալիքների, ավանդույթների ու թողած մշակութային հզոր ժառանգության հնագույն հետքերով ճամփորդության այս օրը հիրավի յուրահատուկ է։ Նախ կտեսնենք Հայոց աշխարհի ամենահետաքրքիր ու գեղեցիկ սրբավայրերից մեկը՝ Դերջանի Ապրանից վանքն ու հսկա խաչքարերը շուրջ 6 մետր բարձրությամբ, որոնք, մինչ օրս պահպաված լինելով, եզակի ու անչափ կարևոր երևույթ են ամբողջ պատմական Հայաստանի տարածքում։ Առաջանալով դեպի հրաշալի Երզնկա՝ նախ կանգառ կկատարենք Երզնկայի գեղատեսիլ եռահարկ ջրվեժի մոտ։ Երզնկա․․․ Ասել է թե բազմաշերտ գույներ, հրաշք տեսարաններ ու փառավոր անցյալ․․․ Ահա այդ անցյալի հետքերից ևս մեկը․ Անի Կամախ։ Կամախի նշանավոր բերդը դարերի խորքից շատ հետաքրքիր ու իմաստալից պատմություններ է պահել մեզ համար, փորձենք գտնել ու լսել դրանք։
նախաճաշ հյուրանոցումԴերջան. Ապրանից վանք և հսկա խաչքարեր
Երզնկայի բազմահարկ ջրվեժ
ճաշ ԵրզնկայումԱնի Կամախ
գիշերակաց՝ Երզնկա։ՕՐ 4 | ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԴԵՐՍԻՄԸ
Ասում են՝ առեղծվածների, կյանքի ու ազատության քաղաք է Դերսիմը։ Գուցե պատահական չէ, որ հենց այստեղ մեզ պիտի բախտ վիճակվի այցելել Անահիտի աղբյուրներ․ Հայոց փառավոր դիցուհու, մարդկանց սնուցող ու ապրեցնող, մայրության ու ռազմի հովանավոր աստվածուհու անունը կրող աղբյուրները Դերսիմի մայր գետ Մնձուրի կիրճում վայելելուց հետո մեզ է սպասում Դերսիմի ևս մեկ թաքնված գանձ՝ Սուրբ Կարապետի վանքը Խոզաթում։ Նույնիսկ ավերակ ու անտեսված՝ վանքի պատերը դեռ հուշում են երբեմնի փառահեղ տեսքի ու կարևոր նշանակության մասին։
Իսկ առջևում Եփրատն է՝ իր աննման փիրուզով ու մեղմ զեփյուռով, և ահա՝ Բերդակն է՝ Փոքր Հայքի անառիկ բերդակը։ Հագեցած ու զգացմունքային պահերով լի այս օրվա վերջում մեզ է սպասում պատմական Խարբերդը՝ լուռ ու վեհ, զուսպ ու շքեղ։
նախաճաշ հյուրանոցումԴերսիմի շրջան և Դերսիմ քաղաք
Մնձուր գետի կիրճ և Անահիտի աղբյուրներ
Խոզաթի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի
Նավարկություն Եփրատ գետի վրա և Բերդակ բերդ
Խարբերդ. Խարբերդի բերդ և հին քաղաք
ընթրիք՝ Խարբերդում գիշերակաց՝ Խարբերդ։OՐ 5 | ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ․․․
Մեր ճամփորդության արդեն 5-րդ օրը հենց սկզբից կնշանավորվի ևս մեկ բացառիկ երթուղով․ պատմական Արաբկիր, հին հայկական թաղամաս, վայր, որը գուցե հազվադեպ է հանդիպում զբոսաշրջային ծրագրերում, սակայն որը երազում են տեսնել հարյուրավոր մարդիկ։ Հայաթափ, բայց նախկինի պես մեզ սպասող Արաբկիրն իր նեղլիկ փողոցներով ու հայկական տներով ․․․ Բայց դեռ առջևում է Մալաթիան՝ անուշահամ ծիրանի ու անմահական մեղրի երկիրը, Հրանտ Դինքի ծննդավայրը։ Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցի այցից հետո մոտենում է օրվա կուլմինացիոն պահը․ այո, Նեմրութն իր տիեզերական սրբավայրով։ Ձեր կյանքի ամենատպավորիչ ուխտագնացություններից մեկի դարձի ճամփան կրկին ուղեկցում է հրաշագեղ Եփրատը՝ մեզ հասցնելով մինչև Ուրֆայի Սիվերեք։
նախաճաշ հյուրանոցումԱրաբկիր․ հայկական թաղ
Մալաթիա. Սուրբ Երրորդություն եկեղեցի և հայկական թաղ
ճաշ Մալաթիայում կամ ՔյահթայումՆեմրութ․ Հին Աստվածների սրբավայր
Եփրատ գետ
գիշերակաց՝ Սիվերեք։OՐ 6 | ՀՆԱՄԵՆԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆ Ու ԼԵՌՆԵՐԸ ԲԻՆԳՅՈԼԻ
Փոքր Հայքն ու Կոմմագենե երկիրը բացահայտելուց հետո հերթը Աղձնիք աշխարհինն է․ հենց այսօր մեր առաջ իր հյուրընկալ դռներն է բացում Դիարբեքիր-Տիգրանակերտը։ Տիգրիսի ափին փռված հնագույն քաղաքի տեսարանը նրա անառիկ պարիսպներից վայելելու ճիշտ ժամանակն է։ Սակայն այստեղ մեզ էլի սպասողներ կան․ Սուրբ Սարգիս և Սուրբ Կիրակոս․․․ Հուզիչ ու մտածելու տեղիք տվող անթիվ պատմություններ, ճակատագրեր ու անսասան հավատ․ այսպես միայն շատ կարճ հնարավոր է նկարագրել այս տաճարներն այսօր։ Եվ ահա երազային ճամփան․․․ ճամփան Բինգյոլի։ Քույրի՛կ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի․․․ Տպավորիչ ու գեղատեսիլ են լեռները Բյուրակնի, որտեղից սկիզբ է առնում Մայր Արաքսը։ Եվ ահա մոտ է նա՝ Մշո սուլթան Սուրբ Կարապետ։ Մուշ և Սուրբ Կարապետ բառերն իրարից առանձին գրելն անգամ բարդ է։ Սուրբ Կարապետի ավերակների մոտ մեր ուխտը կատարելուց հետո մեզ է սպասում երեկոյան Մուշը՝ իր դեռ տեղ-տեղ հայկական մթնոլորտով։
նախաճաշ հյուրանոցումԴիարբեքիր (Տիգրանակերտ)․ պարիսպներ, Սուրբ Սարգիս և Սուրբ Կիրակոս եկեղեցիներ, Տիգրիս գետ և Տասնակյա կամուրջ
Բյուրակնի (Բինգյոլի) լեռներ
Մշո Սուրբ Կարապետ վանք
ճաշ ՄուշումԱզատ երեկո Մուշում
գիշերակաց՝ Մուշ։OՐ 7 | ՔԱՂՑՐ ՄՈւՇ ԵՎ ՀՆԱՄԵՆԻ ԲԻԹԼԻՍ
Մուշ, անուշ Մուշ, Տարոնի սիրտ․․․ Մեր ուղևորության 7-րդ օրը սկսում ենք Մուշի հին հայկական թաղամասից, որտեղ Սուրբ Մարինեն ու վերջին հայկական հետքերը դեռ հուշում են տեղի անցյալի մասին, որը ներկայից շատ տարբեր էր։ Իհարկե, ինչպես կարելի է լքել Մուշն առանց Մշո դաշտը վայելելու ու Սուլուխի կամուրջը տեսնելու։ Արածանին ու ուխտատեղի դարձած Սուլուխը, որտեղ իր վերջին կռիվն է տվել ֆիդայապետ Գևորգ Չավուշը։ Սակայն սա դեռ վերջը չէ․ առջևում Սարոյանական Բաղեշն է (Բիթլիսը) իր նեղլիկ փողոցներով ու անառիկ բերդով, իսկ քիչ հեռու նշանավոր Փոռ գյուղը իր 7-րդ դարի Սուրբ Անանիա վանքով ու խաչքարերով։ Եվ ահա վերջապես։ Վերջապես երևում է նա։ Վանա ծովը․․․ Անհավատալի, անգերազանցելի ու աներևակայելի գեղեցկություն, որը երբևէ չի համեմատվելու կյանքում տեսած որևէ տեսարանի հետ։ Սակայն մենք դեռ չենք տեսել Վանա լճի ամենատպավորիչ տեսարանը Նեմրութ Սարակնի բարձրությունից։ Վանը կարծես ափի մեջ։ Գործող հրաբխի բարձունքից մեզ է ողջունում Վանի երբեմնի խոշոր նավահանգիստերից Դատվանը, իսկ գործող հրաբխի խառնարանային լճերը տեսնելուց հետո շուտով կերևա և Խլաթը` երբեմնի փառավոր ու պանծալի քաղաքը, Աղբյուր Սերոբի հայրենիքը։ Վանա լճին ափին ազատ ժամանակն իսկական հարմար առիթ է օրվա հուզումնալից պահերը մտքում ամփոփելու․․․
նախաճաշ հյուրանոցումՄուշ․ հին հայկական թաղամաս, Սուրբ Մարինե, հայկական տներ
Մշո դաշտ. Սուլուխի կամուրջ և Արածանի գետ
Բաղեշ (Բիթլիս). բերդ, Փոռ գյուղի խաչքարեր և Սուրբ Անանիա եկեղեցի
ճաշ ԴատվանումՆեմրութ Վանի. Վանա լճի համայնապատկեր
Խլաթ․ քարանձավային քաղաք*
Վանա լճի ափ (լողալու հնարավորությամբ)
գիշերակաց՝ Դատվան։ՕՐ 8 | ՎԱՆԱ ԵՐԱԶ
Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու մանրաքանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական մեղեդիների ներքո, Վանա լճի ափին: Հեքիաթայի՞ն է: Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել..․ Հայկաբերդ։ Վայր, որտեղից սկիզբ է առել ամեն ոք ու ամեն ինչ։ Որտեղ, ըստ մեր առասպելի, տեղի է ունեցել Հայկի և Բելի կռիվը։ Կտեսնենք նաև Մենուայի (հայտնի նաև Շամիրամի անունով) լեգենդար ջրանցքը։ Դեռ առջևում է Վասպուրականի հոգևոր կենտրոն Վարագավանքը՝ Վարագ լեռան լանջերին։ Խրիմյան Հայրիկի նստավայրը դեռ մեծ սպասումով է դիմավորում իր ամեն հայ ուխտավորին։
նախաճաշ հյուրանոցումԱղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ)
ճաշ՝ Վանա տառեխ՝ Վանի ափինՀայկաբերդ և Մենուայի ջրանցք
Վարագավանք
գիշերակաց՝ Վան։ՕՐ 9 | ԿՏՈւՑԻ ԱՆԹԱՔՈւՅՑ ՀՄԱՅՔԸ
Դե ինչ, մեր ճամփորդության նախավերջին օրը ժամն է վերջապես բացահայտելու Հայոց առաջին մայրաքաղաքը՝ Վան քաղաքը, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը։ Դե իհարկե, չմոռանանք թակել Մհերի դուռը՝ Ագռավաքարի մեջ մեկուսացած մեր նախնուն այցի գնալով։ Այնուհետև կնավարկենք Կտուց կղզի, որտեղ համեմատաբար լավ վիճակում գտնվող Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին է։ Կտուցը, թերևս, իր գեղեցկությամբ կարող է անգամ մրցել հրաշք Աղթամարի հետ։ Իսկ այստեղից դեպի Սիփան լեռ բացվող հրաշագեղ տեսարանը մեկընդմիշտ կմխրճվի ձեր սրտում ու հիշողության մեջ։
նախաճաշ հյուրանոցումՎանա կատուների բուծարան,
Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան,
ճաշ ՎանումՄհերի դուռ և Ագռավաքար
Կտուց կղզի
գիշերակաց՝ Բերկրի։ՕՐ 10 | ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ
Մեր ճամփորդության վերջին օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է ու զարմացնում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը մի քանի կիլոմետրից միախառնվելու են Վանա լճին: Եվ ահա Թոնդրակն ու իր լավային դաշտերն անցնելուց հետո վերջապես մեր առջև նա է՝ Մասիսը «մյուս» կողմից..․ Փշաքաղեցնող տեսարան: Պատմական այս պահից հետո մեր կանգառը Դարոյնքի (Բայազետի) բերդն է, որն էլ շուտով կհառնի մեր առաջ՝ իր անառիկ տեղադրությամբ, տպավորող կառուցվածքով և բազմաթիվ պատմություններով.. Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով: Շուտով մեր ճանապարհն անցնելու է Իգդիրով, իսկ քիչ անց տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգառ Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյանին։ Եվ վերադարձ Երևան՝ վերադառնալու խոստումով։
նախաճաշ հյուրանոցումԲերկրիի ջրվեժ
Թոնդրակ լեռ և Լավայի դաշտեր
Դարոյնքի (Բայազետի) բերդ և Իսահակ փաշայի պալատ
Մասիսի լանջերով անցում
Իգդիր քաղաքով անցում
Արաքս գետ
ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան: