ԼՈՌԻ 2 ՕՐ

ԼՈՌԻ 2 ՕՐ

Լոռին իրապես անկրկնելի է, դյութիչ ու անչափ տպավորիչ։ Իսկ մենք էլ գնում ենք այս հրաշք վայրի ամենագեղեցիկ անկյունները բացահայտելու։ Մեր հրաշալի ճամփորդության ընթացքում կտեսնենք այնպիսի փառավոր կոթողներ, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Ախթալան, Օձունը, կհիանանք շունչ կտրող տեսարաններով, կծանոթանանք հարուստ պատմությանը։ Կլինենք թումանյանական շնչով Դսեղում, կայցելենք Ամրակցի՝ հեքիաթ հիշեցող ռուսական եկեղեցի, Լոռի բերդ, ինչպես նաև Զարնի-Պարնի քարայր-ամրոց ու Մենձ էր քարայր։ Ի վերջո, կվայելենք կանաչի մայրաքաղաք Ստեփանավանը, որտեղ էլ կլինի մեր գիշերակացը։ Տպավորիչ և հագեցած ուղևորություն՝ Լոռին իր բազմաթիվ հրաշալիքներով լիաթոք զգալու և վայելելու համար։

Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
28000 դրամ
Ներառում է՝

գիշերակացը Ստեփանավանում (երկտեղանի համար)

նախաճաշը երկրորդ օրվա համար

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) 

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը: 

Չի ներառում՝

Լոռի բերդի (650Դ), Զարնի-Պարնի ամրոցի (1000Դ) և Մենձ-Էր ամրոցի (1500Դ) մուտքավճարները:

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ԼՈՌՎԱ ԴՐԱԽՏ

Մեր ուղևորության առաջին` անակնկալներով լի օրը սկսում ենք Լոռիի ամենանշանավոր գյուղերից մեկից՝ Դսեղից, որտեղ բացի տեղի պատմամշակութային կոթողներից, մեզ է սպասում նաև Ծովեր լիճը, տեղացիների ջերմ հյուրընկալությունն ու իսկական Լոռվա կոլորիտը։ Առջևում է յուրօրինակ մի կառույց՝ Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկողայոս հրաշագործ եկեղեցին, որն առաջին հայացքից կարծես հեքիաթի էջերից իջած լինի։  Օրվա վերջում դեռ պիտի քայլենք Լոռի բերդի խորհրդավոր արահետներով՝ վայելելով պատմական շունչն ու Ձորագետի կիրճի հրաշալի տեսարանը։

մեկնում Երևանից

Դսեղում Թումանյանի տուն-թանգարան

Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր եկեղեցի (թեթև քայլարշավ)

Դսեղի Ծովեր լիճ

Ամրակցի Սբ Նիկոլայի եկեղեցի

Լոռի բերդ

Ազատ երեկո Ստեփանավանում

գիշերակաց՝ Ստեփանավան:

ՕՐ 2 | ՇԱՐՈւՆԱԿԵԼՈՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԼՈՌԻՆ

Երկրորդ օրվա առաջին կանգառը Վերին Հոռոմայրի հուշարձանախմբի մոտ է՝ դեպի Ներքին Հոռոմայր ու Դեբետի կիրճ բացվող խենթացնող տեսարանով, որից հետո կայցելենք Օձունի հոյակերտ տաճար․ վայր, առանց որի բարդ է պատկերացնել դեպի Լոռի ուղևորությունները։ Ապա կհասնենք վեհաշուք Սանահին՝ խորհրդավոր, միշտ ձգող և դարերի խորքից եկող հզոր էներգիայով մի վանական համալիր։ Եվ ահա ժամն է շատ յուրահատուկ մի վայր՝ Զարնի-Պարնի և Մենձ-Էր քարայր-ամրոցներ այցելելու, որոնք, բացի անչափ հետաքրքիր լինելուց, նաև կարևոր զբոսաշրջային կենտրոններ են։ Եվ ի վերջո հերթն է Լոռվա մեկ այլ հրաշքի՝ Հաղպատի վանական համալիրի, որը վայելուց հետո միայն կավարտենք մեր երկօրյա հրաշալի ուղևորությունը և անմոռանալի տպավորություններով կվերադառնանք Երևան։

նախաճաշ հյուրանոցում

Վերին Հոռոմայր և Լոռվա ձորի դիտակետ

Օձունի տաճար

Ախթալայի վանք

Զարնի-Պարնի քարայր-ամրոց

Հաղպատի վանք

Սանահինի վանք

Մենձ էր քարայր

վերադարձ Երևան:
Գինը` 28000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել