ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔ, ՄԱԿԱՐԱՎԱՆՔ, ԾՌՎԻԶԻ ՎԱՆՔ ( ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Մեր այս հրաշալի ուղևորությունը հնարավորություն է տալիս բացահայտել չքնաղագեղ Տավուշի պատմական և ճարտարապետական երեք գլուխգործոց՝ հոյակերտ Մակարավանքը, անկրկնելի Ծռվիզի վանքը ու տպավորիչ Սրվեղի վանքը։ Նախ կայցելենք Ծռվիզի կամ Մորո Ձորոյի վանք, որը, կառուցված լինելով Տավուշի ամենագողտրիկ անկյուններից մեկում, աչքի է ընկնում բնության հետ իր ներդաշնակությամբ, ճարտարապետությամբ և պատմական նշանակությամբ։ Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի անկրկնելի գեղեցիկ տեղադրությամբ մեր նշանավոր և հրաշակերտ կոթողներից մեկը՝ Մակարավանք: Հաջորդիվ մեզ է սպասում Սրվեղի գեղատեսիլ վանքը, որին հասնելու համար կունենանք շատ գեղեցիկ քայլարշավ՝ օրվա վերջում ունենալով աննկարագրելի տպավորություններ:
8։00, վերադարձը՝ մոտ 20։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՏԱՎՈՒՇԻ ԳԱՆՁԵՐԸ
Մեր այս հրաշալի ուղևորությունը հնարավորություն է տալիս բացահայտել չքնաղագեղ Տավուշի պատմական և ճարտարապետական երեք գլուխգործոց՝ հոյակերտ Մակարավանքը, անկրկնելի Ծռվիզի վանքը ու տպավորիչ Սրվեղի վանքը։ Նախ կայցելենք Ծռվիզի կամ Մորո Ձորոյի վանք, որը, կառուցված լինելով Տավուշի ամենագողտրիկ անկյուններից մեկում, աչքի է ընկնում բնության հետ իր ներդաշնակությամբ, ճարտարապետությամբ և պատմական նշանակությամբ։ Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի անկրկնելի գեղեցիկ տեղադրությամբ մեր նշանավոր և հրաշակերտ կոթողներից մեկը՝ Մակարավանք: Հաջորդիվ մեզ է սպասում Սրվեղի գեղատեսիլ վանքը, որին հասնելու համար կունենանք շատ գեղեցիկ քայլարշավ՝ օրվա վերջում ունենալով աննկարագրելի տպավորություններ:
մեկնում ԵրևանիցՄորո Ձորո (Ծռվիզի) վանք
Մակարավանք
Սրվեղի վանք (թեթև քայլարշավ)
վերադարձ Երևան:Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 5 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։



