ՍՄԲԱՏԱԲԵՐԴ, ԵՂԵԳԻՍ, ՀՈՐԲԱՏԵՂԻ ԳԵՅԶԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Դեպի Վայոց ձորի գանձեր մեր հրաշալի ուղևորութունը սկսում ենք Հորբատեղի գեյզեր այցով, ուր վայելում ենք բնության այս հրաշալիքը։ Հաջորդիվ դեպի հզոր ու տպավորիչ Սմբատաբերդ մեր քայլարշավն է, որը սկսում ենք Վայոց ձորի Արտաբույնք գյուղից։ Սմբատաբերդից երևում են Եղեգիս գյուղում գտնվող Սուրբ Նշան և Զորաց վանքերը, իսկ բերդի տարածքն ու պարիսպները մեզ տեղափոխում են մեր պատմության փառավոր դարեր: Սմբատաբերդն ամբողջությամբ վայելելուց հետո մեր քայլարշավը շարունակում ենք Եղեգիս, որտեղ վեր խոյացող Զորաց տաճարն իր կառուցվածքով ու նշանակությամբ հայկական եկեղեցաշինության մեջ եզակի տեղ ունի: Ըստ ավանդույթի՝ զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում, որտեղից էլ գալիս է «Զորաց տաճար» անվանումը: Դե, գնանք ու վայելենք այս հրաշք վայրերը։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում
9։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՀԶՈՐ ՍՄԲԱՏԱԲԵՐԴԸ ԵՎ ԵՂԵԳԻՍԸ
Դեպի Վայոց ձորի գանձեր մեր հրաշալի ուղևորութունը սկսում ենք Հորբատեղի գեյզեր այցով, ուր վայելում ենք բնության այս հրաշալիքը։ Հաջորդիվ դեպի հզոր ու տպավորիչ Սմբատաբերդ մեր քայլարշավն է, որը սկսում ենք Վայոց ձորի Արտաբույնք գյուղից։ Սմբատաբերդից երևում են Եղեգիս գյուղում գտնվող Սուրբ Նշան և Զորաց վանքերը, իսկ բերդի տարածքն ու պարիսպները մեզ տեղափոխում են մեր պատմության փառավոր դարեր: Սմբատաբերդն ամբողջությամբ վայելելուց հետո մեր քայլարշավը շարունակում ենք Եղեգիս, որտեղ վեր խոյացող Զորաց տաճարն իր կառուցվածքով ու նշանակությամբ հայկական եկեղեցաշինության մեջ եզակի տեղ ունի: Ըստ ավանդույթի՝ զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում, որտեղից էլ գալիս է «Զորաց տաճար» անվանումը: Դե, գնանք ու վայելենք այս հրաշք վայրերը։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
մեկնում ԵրևանիցՀորբատեղի գեյզեր
Սմբատաբերդ (քայլարշավ)
Եղեգիս․ Զորաց տաճար և Սուրբ Նշան եկեղեցի
վերադարձ Երևան:Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։


