ԽՈՐԱՆԱՇԱՏ ԵՎ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Այս բացառիկ ուղևորությանը կտեսնենք Տավուշի հրաշալիքներից Նոր Վարագավանքն ու Խորանաշատը: Նախ կայցելենք իր յուրահատուկ ճարտարապետության և տպավորիչ տեղադրությամբ Նոր Վարագավանք, որը վայելելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Չինարի գյուղ։ Չինարի գյուղից էլ կքայլենք դեպի մեր պատմության կարևորագույն կոթողներից մեկը՝ խորհրդավոր և հոյակերտ Խորանաշատի վանք։ Այն սահմանի անմիջական հարևանությամբ է և հասանելի է հատուկ թույլտվության դեպքում, որն էլ մեր արշավի մասնակիցներն այդ օրը կունենան։ Խորանաշատը մեզ ներկայանում է ոչ միայն հրաշալի տեղադրությամբ, այլ նաև ճարտարապետական բացառիկ լուծումներով և հարուստ ու արժեքավոր պատմությամբ։ Խիստ խորհրդանշական այս այցը իրապես բացառիկ է:
8։00, վերադարձը՝ մոտ 22:00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԲԱՑԱՌԻԿ ԽՈՐԱՆԱՇԱՏԸ
Այս բացառիկ ուղևորությանը կտեսնենք Տավուշի հրաշալիքներից Նոր Վարագավանքն ու Խորանաշատը: Նախ կայցելենք իր յուրահատուկ ճարտարապետության և տպավորիչ տեղադրությամբ Նոր Վարագավանք, որը վայելելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Չինարի գյուղ։ Չինարի գյուղից էլ կքայլենք դեպի մեր պատմության կարևորագույն կոթողներից մեկը՝ խորհրդավոր և հոյակերտ Խորանաշատի վանք։ Այն սահմանի անմիջական հարևանությամբ է և հասանելի է հատուկ թույլտվության դեպքում, որն էլ մեր արշավի մասնակիցներն այդ օրը կունենան։ Խորանաշատը մեզ ներկայանում է ոչ միայն հրաշալի տեղադրությամբ, այլ նաև ճարտարապետական բացառիկ լուծումներով և հարուստ ու արժեքավոր պատմությամբ։ Խիստ խորհրդանշական այս այցը իրապես բացառիկ է:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։




