ԽԱՄՇԻ ՎԱՆՔ ԵՎ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԽԱՄՇԻ ՎԱՆՔ ԵՎ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Տպավորիչ այս քայլարշավին մենք կտեսնենք անտառներում թաքնված երկու հրաշալի կոթող՝ միևնույն ժամանակ անցնելով հիանալի արահետներով: Կանաչ դրախտում կորած Աղավնավանք մենք կհասնենք կենու անտառի միջով։ Ինչպես ճանապարհը, այնպես էլ գողտրիկ Աղավնավանքն անկասկած կտպավորեն Ձեզ։ Աղավնավանքը վայելելուց հետո կմեկնենք Գետիկ գետի ափ, որտեղից գեղեցիկ անտառային քայլարշավով կհասնենք յուրահատուկ ու նմանը չունեցող Խամշի վանք: Այն, իր բարձրաճաշակ ու նրբագեղ զարդաքանդակներով և տպավորիչ տեղադրությամբ, իսկական բացահայտում կլինի: Տարբերվող քայլարշավ՝ պատմական հրաշք կոթողների, հրաշալի տեսարանների և անտառային աննման գեղեցկությունների համադրությամբ:

Քայլարշավներն ընդհանուր լինելու են մոտ 9 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8000 դրամ