ԳԵՏԻԿԻ ԲԵՐԴ. ՄԻԱՓՈՐԻ ԼԵՌՆԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԳԵՏԻԿԻ ԲԵՐԴ. ՄԻԱՓՈՐԻ ԼԵՌՆԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Միափորի լեռներում՝ Գետիկի կիրճը հսկող բարձունքին է բազմած հայկական միջնադարյան բերդաշինության ամենայուրահատուկ ու գեղեցիկ օրինակներից մեկը՝ Գետիկի բերդը, որը հայտնի է նաև Սպիտակ բերդ ու Աղջկաբերդ անուններով։ Բավական լավ պահպանված այս տպավորիչ բերդն ունի բարձրադիր ու դժվարամատչելի տեղադրություն, սակայն մեզ հետ դուք հեշտությամբ կհասնեք այս անմատչելի թվացող հզոր ամրությանն ու ամբողջությամբ կվայելեք այն՝ մտովի տեղափոխվելով պատմության գիրկը։ Մեզ սպասվում է ոչ միայն չքնաղ արահետներով գեղեցկագույն քայլարշավ, այլ նաև լիարժեք վայելելու ենք Արեգունու ու Միափորի լեռների և Գետիկի կիրճի ցնցող տեսարանները։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գետիկ գյուղերի մատույցներից, որոնք Գոշից Ճամբարակ ճանապարհին են։

Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 20։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
7500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԳԵՏԻԿԻ ՍՊԻՏԱԿ ԲԵՐԴ

Միափորի լեռներում՝ Գետիկի կիրճը հսկող բարձունքին է բազմած հայկական միջնադարյան բերդաշինության ամենայուրահատուկ ու գեղեցիկ օրինակներից մեկը՝ Գետիկի բերդը, որը հայտնի է նաև Սպիտակ բերդ ու Աղջկաբերդ անուններով։ Բավական լավ պահպանված այս տպավորիչ բերդն ունի բարձրադիր ու դժվարամատչելի տեղադրություն, սակայն մեզ հետ դուք հեշտությամբ կհասնեք այս անմատչելի թվացող հզոր ամրությանն ու ամբողջությամբ կվայելեք այն՝ մտովի տեղափոխվելով պատմության գիրկը։ Մեզ սպասվում է ոչ միայն չքնաղ արահետներով գեղեցկագույն քայլարշավ, այլ նաև լիարժեք վայելելու ենք Արեգունու ու Միափորի լեռների և Գետիկի կիրճի ցնցող տեսարանները։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գետիկ գյուղերի մատույցներից, որոնք Գոշից Ճամբարակ ճանապարհին են։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 450 մետր, բերդի բարձրությունը՝ 2050 մետր։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 7500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել