ԲԱՐՁՐՅԱԼ ԽԱՉ ԵՎ ԲԱՂԱՆԻՍԻ ԵԿԵՂԵՑԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Մեր հերթական անկրկնելի ու բացառիկ քայլարշավի ընթացքում կտեսնենք Տավուշի երկու չքնաղ ու առանձնացող կոթող՝ Բարեկամավանի Բարձրյալ խաչը և Բաղանիսի Սբ Աստվածածին եկեղեցին: Բարձրյալ խաչը, որը մեր սահմանապահ կոթողներից է, Տավուշի Բարեկամավան գյուղից ոչ հեռու գտնվող անտառածածկ բարձունքին է: Բարձրյալ խաչը հեթանոսական և քրիստոնեական մշակույթների մեկտեղում է, որը տեղացիների ամենանվիրական սրբատեղիներից է: Խորհրդավոր ու առեղծվածային Բարձրյալ խաչը տեսնելուց հետո ուղղություն կվերցնենք Տավուշի Բաղանիս գյուղ, որտեղ մեզ է սպասում տեղի անչափ տպավորիչ միջնադարյան եկեղեցին՝ Սբ Աստվածածինն իր գեղեցիկ քանդակներով: Այն իսկական բացահայտում կլինի և էլ ավելի հագեցած կդարձնի մեր ֆանտաստիկ ուղևորությունը։
8։00, վերադարձը՝ մոտ 21:30, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՔԱՅԼԵ՜ՆՔ ՏԱՎՈւՇԻ ԳՈՂՏՐԻԿ ԱՆԿՅՈւՆՆԵՐՈւՄ
Մեր հերթական անկրկնելի ու բացառիկ քայլարշավի ընթացքում կտեսնենք Տավուշի երկու չքնաղ ու առանձնացող կոթող՝ Բարեկամավանի Բարձրյալ խաչը և Բաղանիսի Սբ Աստվածածին եկեղեցին: Բարձրյալ խաչը, որը մեր սահմանապահ կոթողներից է, Տավուշի Բարեկամավան գյուղից ոչ հեռու գտնվող անտառածածկ բարձունքին է: Բարձրյալ խաչը հեթանոսական և քրիստոնեական մշակույթների մեկտեղում է, որը տեղացիների ամենանվիրական սրբատեղիներից է: Խորհրդավոր ու առեղծվածային Բարձրյալ խաչը տեսնելուց հետո ուղղություն կվերցնենք Տավուշի Բաղանիս գյուղ, որտեղ մեզ է սպասում տեղի անչափ տպավորիչ միջնադարյան եկեղեցին՝ Սբ Աստվածածինն իր գեղեցիկ քանդակներով: Այն իսկական բացահայտում կլինի և էլ ավելի հագեցած կդարձնի մեր ֆանտաստիկ ուղևորությունը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։