ԲԵՐԴԱՎԱՆ (ՂԱԼԻՆՋԱՔԱՐ) ԲԵՐԴ ԵՎ ՄՇԿԱՎԱՆՔ (քայլարշավ)
Յուրօրինակ այս ուղևորությանը կտեսնենք Տավուշի խիստ կարևոր, բայց պակաս հայտնի կոթողներից մի քանիսը: Նախ, հրաշալի արշավով կհասնենք սաղարթախիտ անտառներում գտնվող անչափ տպավորիչ Մշկավանք՝ բացահայտելու այս հոյակերտ կառույցն ու վայելելու շրջակայքի գեղեցիկ անտառները: Այնուհետև, մեր ճանապարհը կշարունակենք միջնադարյան ամենատպավորիչ հայկական բերդերից Բերդավանի կամ Ղալինջաքարի բերդ, որը մեր օրերում հրաշալի ու տպավորիչ տեսքով է ներկայանում մեզ: Բերդավան գյուղում կտեսնենք նաև Սուրբ Նշան եկեղեցին: Բազմաբովանդակ արշավից հետո, վայելելով Տավուշի հրաշք տեսարանները, հետ կվերադառնանք ամենալավ տպավորություններով:
8:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայություն
Մանրամասն Ծրագիր
ԲԵՐԴԱՎԱՆ ԵՎ ՄՇԿԱՎԱՆՔ
Յուրօրինակ այս ուղևորությանը կտեսնենք Տավուշի խիստ կարևոր, բայց պակաս հայտնի կոթողներից մի քանիսը: Նախ, հրաշալի արշավով կհասնենք սաղարթախիտ անտառներում գտնվող անչափ տպավորիչ Մշկավանք՝ բացահայտելու այս հոյակերտ կառույցն ու վայելելու շրջակայքի գեղեցիկ անտառները: Այնուհետև, մեր ճանապարհը կշարունակենք միջնադարյան ամենատպավորիչ հայկական բերդերից Բերդավանի կամ Ղալինջաքարի բերդ, որը մեր օրերում հրաշալի ու տպավորիչ տեսքով է ներկայանում մեզ: Բերդավան գյուղում կտեսնենք նաև Սուրբ Նշան եկեղեցին: Բազմաբովանդակ արշավից հետո, վայելելով Տավուշի հրաշք տեսարանները, հետ կվերադառնանք ամենալավ տպավորություններով:
մեկնում Երևանից՝ 7:00- Մշկավանք,
- Բերդավանի բերդ (Ղալինջաքար),
- Սուրբ Նշան եկեղեցի,
վերադարձ Երևան՝ մոտ 22:00:Քայլարշավը լինելու է մոտ 6 կմ։
Քայլարշավի համար պետք են՝
- ձմեռային արշավային կոշիկ կամ երկարաճիտ ձմեռային տաք կոշիկ,
- արշավային տաք հագուստ,
- տաք գլխարկ, ձեռնոց,
- ձեռնափայտեր,
- փոխնորդ կոշիկ ու հագուստ,
- ինչպես նաև մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։