ԿԱՂԻԲԵՐԴ (ԼԵՆԿ ԹԵՄՈւՐԻ ԲԵՐԴ), ԱԽԹԱԼԱ, ՍԱՆԱՀԻՆԻ ԿԱՄՈւՐՋ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Ախթալան ու նրա շրջակայքը բազում թաքնված հրաշքներ ունեն, որոնց թվում առանձնահատուկ տեղ ունի Կաղիբերդը, որը տեղացիների շրջանում հայտնի է Լենկ Թեմուրի բերդ անվամբ։ Այս անունով, սակայն, ոչ թե մեծարել են Թեմուրին, այլ հակառակը՝ բերդը կոչվել է այդպես, քանի որ բազում ավերածությունների հեղինակ Կաղ Թեմուրը չի կարողացել գրավել այս անառիկ բերդ։ Մեզ հետ, սակայն, Դուք կարող եք հասնել տպավորիչ ժայռերի վրա բազմած այս բերդին և վայելել այստեղից բացվող շունչ կտրող տեսարանները։ Մենք կբացահայտենք Ախթալայի վանքը, նույն ինքը՝ Պղնձավանքն ու նրան բոլորող միջնադարյան բերդը՝ Պղնձաբերդը։ Խենթացնող քայլարշավն ու գերհարուստ պատմությունը միանշանակ կտպավորեն Ձեզ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ, հարաբերական բարձրությունը՝ 300 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 21:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9000 դրամ


