ԿՈՐԱԲԵՐԴ ԵՎ ՈՍԿԵՊԱՐԻ ԲԵՐԴԱՇՏԱՐԱԿ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Շարունակելով Հայոց բերդերը և ամրոցները նախագծի հրաշալի բացահայտումների շարքը՝ այս անգամ այցելելու ենք անչափ տպավորիչ Կորաբերդ, որը բազմել է Տավուշի գեղեցկագույն գյուղերից Ոսկեպարին հարող ազդու ժայռերի վրա։ Միջնադարյան բերդաշինության ամենատպավորիչ օրինակներից Կորաբերդը միանշանակ զարմացնելու է իր այցելուին, իսկ բերդից բացվող տեսարանն ուղղակի ցնցելու է։ Հրաշալի արահետներ, տպավորիչ տեսարաններ, հարուստ պատմություն․ ահա այս ամենը կարող եք գտնել մեր յուրօրինակ քայլարշավին, որով ևս մեկ ամրակուռ բերդ կբացահայտենք մեր Հայրենիքում։ Բացի հզոր Կորաբերդը, մեզ է սպասելու նաև անսահման հետաքրքիր և յուրահատուկ բերդաշտարակ-դղյակը Ոսկեպարում, որը նույնպես զարմացնելու է իր այցելուին։ Հագեցած ու հետաքրքիր բերդագնացությունը երաշխավորված է։
8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԿՈՐԱԲԵՐԴ ԵՎ ՈՍԿԵՊԱՐԻ ԲԵՐԴԱՇՏԱՐԱԿ
Շարունակելով Հայոց բերդերը և ամրոցները նախագծի հրաշալի բացահայտումների շարքը՝ այս անգամ այցելելու ենք անչափ տպավորիչ Կորաբերդ, որը բազմել է Տավուշի գեղեցկագույն գյուղերից Ոսկեպարին հարող ազդու ժայռերի վրա։ Միջնադարյան բերդաշինության ամենատպավորիչ օրինակներից Կորաբերդը միանշանակ զարմացնելու է իր այցելուին, իսկ բերդից բացվող տեսարանն ուղղակի ցնցելու է։ Հրաշալի արահետներ, տպավորիչ տեսարաններ, հարուստ պատմություն․ ահա այս ամենը կարող եք գտնել մեր յուրօրինակ քայլարշավին, որով ևս մեկ ամրակուռ բերդ կբացահայտենք մեր Հայրենիքում։ Բացի հզոր Կորաբերդը, մեզ է սպասելու նաև անսահման հետաքրքիր և յուրահատուկ բերդաշտարակ-դղյակը Ոսկեպարում, որը նույնպես զարմացնելու է իր այցելուին։ Հագեցած ու հետաքրքիր բերդագնացությունը երաշխավորված է։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), նախընտրելի է ունենալ անձրևապաշտպան միջոցներ և արշավային փայտեր, երկարաթև թեթև հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։