ՊՌՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՊՌՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Վայոցձորյան ևս մեկ հրաշալի ուղղություն, որը հնարավորություն կտա մեկտեղել ճարտարապետական գլուխգործոցները, տպավորիչ տեսարաններն ու հրաշալի քայլարշավը: Մեր ուղևորությունը կսկսենք քայլարշավով, որը կմեկնարկի Վերնաշեն գյուղից: Արդյունքում կտեսնենք հոյակերտ և անչափ արժեքավոր Սպիտակավոր վանքը, որի տարածքում է գտնվում նաև Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այնուհետև կշարունակենք մեր քայլարշավը՝ գրավելով միջնադարյան հայոց ամենահզոր ու տպավորիչ բերդերից մեկի՝ Պռոշաբերդի կամ Բոլորաբերդի բարձունքը, որտեղից մեզ համար բացվում են հրաշք տեսարաններ դեպի Վայոց ձորի լեռներն ու Մասիսը՝ տպավորիչ ու անմոռաց դարձնելով մեր ուղևորությունը: Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8500 դրամ