ՍԵՄՅՈՆՈՎԿԱՅԻՑ ԳՈՇ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՍԵՄՅՈՆՈՎԿԱՅԻՑ ԳՈՇ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հերթական հրաշք քայլարշավը, հերթական հրաշք տեսարանները, հերթական հրաշք օրը․ այս անգամ մեր գեղեցիկ քայլարշավը Արեգունի լեռներում է։ Ուղևորվում ենք գեղատեսիլ Սեմյոնովկա, որտեղից բարձրանալով Արեգունի լեռներ և կտրելով լեռնային գեղեցիկ ճանապարհները, հասնում ենք Գոշ գյուղ։ Իսկ արդեն գյուղում կվայելենք Գոշավանքի ճարտարապետական հրաշքը։ Քայլարշավ, որում համադրված են ինչպես շունչ կտրող տեսարանները, այնպես էլ պատմական շքեղ կոթողը։

Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
8000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՍԵՄՅՈՆՈՎԿԱՅԻՑ ԳՈՇ ԱՐԵԳՈւՆՈւ ԼԵՌՆԵՐՈՎ

Հերթական հրաշք քայլարշավը, հերթական հրաշք տեսարանները, հերթական հրաշք օրը․ այս անգամ մեր գեղեցիկ քայլարշավը Արեգունի լեռներում է։ Ուղևորվում ենք գեղատեսիլ Սեմյոնովկա, որտեղից բարձրանալով Արեգունի լեռներ և կտրելով լեռնային գեղեցիկ ճանապարհները, հասնում ենք Գոշ գյուղ։ Իսկ արդեն գյուղում կվայելենք Գոշավանքի ճարտարապետական հրաշքը։ Քայլարշավ, որում համադրված են ինչպես շունչ կտրող տեսարանները, այնպես էլ պատմական շքեղ կոթողը։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 20 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 8000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել