ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ, ՃԱՊԿՈւՏ, ԳՄԲԵԹ ՔԱՐԱՆՁԱՎ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Տավուշին այդքան բնորոշ տպավորիչ տեսարաններ, պատմական մեծարժեք կոթողներ, գեղեցիկ բնություն։ Եվ այս ամենը մեկ ուղևորության ընթացքում, որը թույլ կտա Ձեզ բացահայտել ոչ միայն Հայաստանի ամենահզոր և տպավորիչ բերդերից Մանթաշաբերդը (հայտնի նաև Աշոտ Երկաթի բերդ անվամբ), այլ նաև քայլել տավուշյան թավ անտառներով և գեղատեսիլ կածաններով՝ այցելելով Ճապկուտ գյուղատեղին իր եկեղեցով և Գմբեթ քարանձավը։ Մեր ուղևորությունը կսկսենք Աղստև գետի ափից, ապա հասնելով Մանթաշաբերդ՝ կհիանանք միջնադարյան այս հզոր կառույցով, ինչպես նաև բերդից բացվող ֆանտաստիկ տեսարաններով, ապա գեղեցիկ արահետներով կշարունակենք մեր քայլարշավը մինչ Գանձաքար գյուղ՝ ճանապարհին տեսնելով նաև այլ պատմական կոթողներ, այդ թվում՝ Ճապկուտն ու Գմբեթ քարանձավը։ Հրաշալի օրն ու անկրկնելի զգացողությունները երաշխավորված են։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ, ՃԱՊԿՈւՏ, ԳՄԲԵԹ ՔԱՐԱՆՁԱՎ
Տավուշին այդքան բնորոշ տպավորիչ տեսարաններ, պատմական մեծարժեք կոթողներ, գեղեցիկ բնություն։ Եվ այս ամենը մեկ ուղևորության ընթացքում, որը թույլ կտա Ձեզ բացահայտել ոչ միայն Հայաստանի ամենահզոր և տպավորիչ բերդերից Մանթաշաբերդը (հայտնի նաև Աշոտ Երկաթի բերդ անվամբ), այլ նաև քայլել տավուշյան թավ անտառներով և գեղատեսիլ կածաններով՝ այցելելով Ճապկուտ գյուղատեղին իր եկեղեցով և Գմբեթ քարանձավը։ Մեր ուղևորությունը կսկսենք Աղստև գետի ափից, ապա հասնելով Մանթաշաբերդ՝ կհիանանք միջնադարյան այս հզոր կառույցով, ինչպես նաև բերդից բացվող ֆանտաստիկ տեսարաններով, ապա գեղեցիկ արահետներով կշարունակենք մեր քայլարշավը մինչ Գանձաքար գյուղ՝ ճանապարհին տեսնելով նաև այլ պատմական կոթողներ, այդ թվում՝ Ճապկուտն ու Գմբեթ քարանձավը։ Հրաշալի օրն ու անկրկնելի զգացողությունները երաշխավորված են։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 13 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։