ԿՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՄԱԴԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԼՈՌՎԱ ԿՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՄԱԴԱՆ

Լոռվա լեռներում վեր խոյացող միջնադարյան մեր հզոր բերդերից Կոշաբերդն իսկական բացահայտում կարող է լինել այցելողների համար։  Անչափ տպավորիչ են  այս անառիկ բերդի ոչ միայն տեղադրությունն ու ամրակուռ պարիսպները, այլ նաև շունչ կտրող են բերդից դեպի Սանահին և Հաղպատ, Մադան և Ալավերդի, Օձուն և Կայան բերդ, Լալվարի գագաթ և Դեբետի կիրճ բացվող հրաշալի տեսարանները։ Իսկ դեպի բերդ տանող գեղեցիկ արահետն էլ իր հերթին ապահովում է մեր շա՜տ գեղեցիկ քայլարշավը։ Մեր հրաշալի  քայլարշավը սկսելու ենք խորհրդավոր ու տարբերվող Մադան գյուղից, որտեղ կտեսնենք նաև տեղի պատմական հունական եկեղեցին, ապա և քայլարշավով կհասնենք հզոր Կոշաբերդին և կվայելենք անսահման գեղեցկություններն ու կզգանք պատմության շունչը։

 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 11 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

 

Այս ուղևորությունը  Համշեն տուրի  «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

 

Առաջիկա մեկնումներ՝
14.03
Մեկնում՝ 

9:00, վերադարձը՝ մոտ 20։00, հասցե՝ Թումանյան 8

Արժեքը՝
6000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայություն:

Մանրամասն Ծրագիր

ԴԵՊԻ ԿՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՄԱԴԱՆ

Լոռվա լեռներում վեր խոյացող միջնադարյան մեր հզոր բերդերից Կոշաբերդն իսկական բացահայտում կարող է լինել այցելողների համար։ Ոչ միայն անչափ տպավորիչ են այս անառիկ բերդի տեղադրությունն ու ամրակուռ պարիսպները, այլ նաև շունչ կտրող են բերդից դեպի Սանահին և Հաղպատ, Մադան և Ալավերդի, Օձուն և Կայան բերդ, Լալվարի գագաթ և Դեբետի կիրճ բացվող հրաշալի տեսարանները։ Իսկ դեպի բերդ տանող գեղեցիկ արահետն էլ իր հերթին ապահովում է մեր շա՜տ գեղեցիկ քայլարշավը։ Հրաշալի մեր քայլարշավը սկսելու ենք խորհրդավոր ու տարբերվող Մադան գյուղից, որտեղ կտեսնենք նաև տեղի պատմական հունական եկեղեցին, ապա և քայլարշավով կհասնենք հզոր Կոշաբերդին և կվայելենք անսահման գեղեցկություններն ու կզգանք պատմության շունչը։

Այս ուղևորությունը մաս է կազմում Հայոց բերդերը և ամրոցները Համշեն տուրի հատուկ նախագծին։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։

Քայլարշավի համար պետք են՝

- արշավային / սպորտային կոշիկ,

- արշավային / հարմարավետ հագուստ,

- նախընտրելի է ունենալ ձեռնափայտեր, փոխնորդ կոշիկ ու հագուստ, ինչպես նաև մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գին` 6000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել