ԱՊԱՐԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻՑ ԵՂԻՊԱՏՐՈւՇ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Գեղեցիկ այս քայլարշավը հրաշալի տեսարանների և պատմական կոթողների սիրահարների համար կատարյալ է։ Մենք կսկսենք մեր յուրահատուկ արշավը Ապարանի ջրամբարի ափերից, հասնելով Պողոս-Պետրոս հոյակերտ վանքն ու ջրամբարի մոտ տարածվող սոճուտները, որից հետո, շարունակելով գեղատեսիլ վայրերով մեր քայլքը, կհասնենք Եղիպատրուշ գյուղ, որտեղ մեզ է սպասում հայկական ճարտարապետական գլուխգործոցներից Եղիպատրուշի վանքը։ Իսկ մեր ուղևորությունն ավելի գեղեցիկ կդարձնի Արագած լեռան տպավորիչ համայնապատկերը, որը մեզ կուղեկցի քայլարշավի ժամանակ։

Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 20։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
6500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) 

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը: 

Մանրամասն Ծրագիր

ԱՊԱՐԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻՑ ԵՂԻՊԱՏՐՈւՇ

Գեղեցիկ այս քայլարշավը հրաշալի տեսարանների և պատմական կոթողների սիրահարների համար կատարյալ է։ Մենք կսկսենք մեր յուրահատուկ արշավը Ապարանի ջրամբարի ափերից, հասնելով Պողոս-Պետրոս հոյակերտ վանքն ու ջրամբարի մոտ տարածվող սոճուտները, որից հետո, շարունակելով գեղատեսիլ վայրերով մեր քայլքը, կհասնենք Եղիպատրուշ գյուղ, որտեղ մեզ է սպասում հայկական ճարտարապետական գլուխգործոցներից Եղիպատրուշի վանքը։ Իսկ մեր ուղևորությունն ավելի գեղեցիկ կդարձնի Արագած լեռան տպավորիչ համայնապատկերը, որը մեզ կուղեկցի քայլարշավի ժամանակ։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 6500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել