ՎԵՐԵԼՔ ԱՐՏՈՍ ԵՎ ՎԱՐԱԳ + ՎԱՆ 5ՕՐ

ՎԵՐԵԼՔ ԱՐՏՈՍ ԵՎ ՎԱՐԱԳ + ՎԱՆ 5 ՕՐ

Աննման Վանի տպավորիչ գագաթներից Վարագն ու Արտոսն են սպասում մեզ։ Անչափ հետաքրքիր ու հագեցած մեր ծրագրով մենք ոչ միայն կբարձրանանք այս խորհրդանշական գագաթները, այլև կտեսնենք Արևմտյան Հայաստանի մի շարք գանձեր, այդ թվում՝ Վանը, Աղթամարը, Բերկրին, Արաքսն ու ավելին։ Վերելքների ժամանակ մեզ կօգնեն ինչպես տեղացի ուղեկցորդներ, այնպես էլ Համշեն տուրի ներկայացուցիչներ, իսկ Արևմտյան Հայաստանի ուղևորությունը բովանդակալից ձևով կիրականացնեն Համշեն տուրի փորձառու գիդերը: Ուղևորություն, որտեղ կատարյալ համադրված են լեռնագնացությունն ու պատմամշակութային տուրիզմը։ Ուղևորություն, որը պարգևելու է նմանը չունեցող զգացողություններ։

Մեկնումը՝ 

6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
165000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

3+ և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ

2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ հայ գիդ-ուղեկցորդի (թուրքագետ) ծառայությունը

տեղացի ուղեկցորդների ծառայությունը վերելքների ժամանակ

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Վանում նավարկության վճարը

զեղչեր մասնագիտացված խանութներից արշավային հանդերձանք գնելու համար։

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ՎԱՆ

Մինչև կհասնենք աննման Վան, ճանապարհին էլ մեզ հրաշալի վայրեր են սպասում։ Մասնավորապես, կվայելենք Ծովակն Հյուսիսո լիճը, ապա Կարսով, Իգդիրով և Բայազետով կուղևորվենք Վան՝ ճանապարհին դադար առնելով Մայր Արաքսի ափերին ու անցնելով Մասիսի լանջերով։ մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ

Արաքս գետ

Մասիսի լանջերով անցում

ընթրիք Վանում գիշերակաց՝ Վան։

ՕՐ 2 | ԼԵԱՌՆ ՎԱՐԱԳԱՅ

Վարագը կլինի մեր անկրկնելի ուղևորության առաջին գագաթը, ուր մեծագույն սիրով կբարձրանանք։ Վան քաղաքի թիկունքին բազմած այս լեռը ոչ միայն մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ անկյուններից է, այլ նաև նրա լանջերին է մեր պատմության կարևորագույն սրբավայրերից Վարագավանքը։

Վարագի բարձրությունը՝ 3200 մ, վերելքի հարաբերական բարձրությունը՝ մոտ 900 մ, քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 14 կմ։

Վերելք Վարագ լեռ

ընթրիք Վանում գիշերակաց՝ Վան։

ՕՐ 3 | ԱՆՆՄԱՆ ՎԱՆ

Այսօր մեզ սպասվում է նավարկություն դեպի Աղթամար, Վանա լճում լողալու հնարավորություն, այցելություն հոյակերտ Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև լճի ափին տառեխի համտես։ Հիանալի վերականգնում Վարագից հետո և Արտոսի վերելքից առաջ։ նախաճաշ հյուրանոցում

Աղթամար կղզի (նավարկություն, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ)

ճաշ. Վանա տառեխ ձուկ՝ Վանա լճի ափին

ազատ ժամանակ Վան քաղաքում

գիշերակաց՝ Վան։

ՕՐ 4 | ԱՆԽՈՍ, ԱՐՏՈ՜Ս

Ժամն է բարձրանալու Արտոս լեռան գագաթ, որը մենք բազմիցս տեսել ենք նկարներում, մասնավորապես Աղթամարի և Սուրբ Խաչի հետ համադրությամբ։ Իսկ այժմ այս գեղեցկագույն լեռան գագաթից կարելի է հիանալ Վանա լճի չքնաղ տեսարաններով։ Հրաշալի վերելք, որը Ձեզ պարգևելու է դրախտային տեսարաններ և անմոռանալի զգացողություններ։

Արտոսի բարձրությունը՝ 3550 մ, վերելքի հարաբերական բարձրությունը՝ մոտ 1200 մ, քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 14 կմ։

Վերելք Արտոս լեռ

ընթրիք Վանում գիշերակաց՝ Վան։

ՕՐ 5 | ՏՆԻՑ ՏՈՒՆ

Թեև վերադարձի օրն է, բայց դեռ ունենք Վանի գանձերից պահած Ձեզ համար։ Առավոտյան կգնանք Ագռավաքար՝ Մհերի դռանն այցի։ Աննման Վանը վայելելուց հետո մեզ է սպասում նաև Բերկրիի թարմացնող ջրվեժը, որին այցի գնալուց հետո միայն հրաժեշտ կտանք Վասպուրական աշխարհին՝ վերադառնալու խոստումով։ նախաճաշ հյուրանոցում

Մհերի դուռ և Ագռավաքար

Բերկրիի ջրվեժ

ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:
Գինը` 165000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել