ՎԵՐԵԼՔ ԱՐԱԳԱԾ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԳԱԳԱԹ
Արագածի հարավային գագաթը սպասում է մեզ՝ ապահովելու հրաշալի տեսարաններով ու զգացողություններով: Մեր տպավորիչ վերելքը կսկսենք Քարի լճի մոտից, ապա գեղեցիկ արահետներով և շքեղ տեսարանների ուղեկցությամբ կբարձրանանք Արագածի հարավային գագաթ։ Մեր փորձառու լեռնային ուղեկցորդների գլխավորությամբ անվտանգ վերելքն ապահովված է, իսկ Ձեր օրը կլինի հիշարժան և հզոր, ինչպիսին Արագածն է:
8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՎԵՐԵԼՔ ԱՐԱԳԱԾԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԳԱԳԱԹ
Արագածի հարավային գագաթը սպասում է մեզ՝ ապահովելու հրաշալի տեսարաններով ու զգացողություններով: Մեր տպավորիչ վերելքը կսկսենք Քարի լճի մոտից, ապա գեղեցիկ արահետներով և շքեղ տեսարանների ուղեկցությամբ կբարձրանանք Արագածի հարավային գագաթ։ Մեր փորձառու լեռնային ուղեկցորդների գլխավորությամբ անվտանգ վերելքն ապահովված է, իսկ Ձեր օրը կլինի հիշարժան և հզոր, ինչպիսին Արագածն է:
Քայլարշավը լինելու է մոտ 11 կմ, լեռան բարձրությունը՝ 3887 մետր, վերելքի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 700 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։