ԱՂՋԿԱ ՔԱՐ, ԾԻԼԻ ԾՈՎ, ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ, ՑԼԻԿ ԱՄՐԱՄԻ ԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հեքիաթային այս ուղևորության ընթացքում կտեսնենք չքնաղ Տավուշի միանգամից մի քանի հրաշալիք, ինչպիսիք են Աղջկա քար բերդը, Նոր Վարագավանքը, Ծիլի ծովը: Նախ կայցելենք իր յուրահատուկ ճարտարապետությամբ և տպավորիչ տեղադրությամբ աչքի ընկնող Նոր Վարագավանք, որը վայելելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Աղջկա քար, ուր հասնելու համար մենք հաճելի և գեղեցիկ քայլարշավ կունենանք։ Ինքնին հրաշալի են ոչ միայն քայլարշավն ու Աղջկա քարը, այլև բերդի բարձունքից բացվող և նմանը չունեցող տեսարանները։ Բայց մեր ուղևորությունը ևս մեկ հրաշալի կանգառ է նախատեսում, այն է՝ Խնձորուտ գետի վրա կառուցված ջրամբարը, որը հայտնի է Ծիլի ծով գեղեցիկ անվամբ և մարդու ու բնության համատեղ հրաշալիք է։ Տավուշի կամ Ցլիկ Ամրամի բերդը մեր միջնադարյան լավ պահպանված ամրոցներից է, որը ոչ միայն տպավորիչ կառույց է, այլ բերդից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Տավուշի գեղեցիկ լեռները։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
7։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՏԱՎՈւՇԻ ԳԱՆՁԵՐԸ
Հեքիաթային այս ուղևորության ընթացքում կտեսնենք չքնաղ Տավուշի միանգամից մի քանի հրաշալիք, ինչպիսիք են Աղջկա քար բերդը, Նոր Վարագավանքը, Ծիլի ծովը: Նախ կայցելենք իր յուրահատուկ ճարտարապետությամբ և տպավորիչ տեղադրությամբ աչքի ընկնող Նոր Վարագավանք, որը վայելելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Աղջկա քար, ուր հասնելու համար մենք հաճելի և գեղեցիկ քայլարշավ կունենանք։ Ինքնին հրաշալի են ոչ միայն քայլարշավն ու Աղջկա քարը, այլև բերդի բարձունքից բացվող և նմանը չունեցող տեսարանները։ Բայց մեր ուղևորությունը ևս մեկ հրաշալի կանգառ է նախատեսում, այն է՝ Խնձորուտ գետի վրա կառուցված ջրամբարը, որը հայտնի է Ծիլի ծով գեղեցիկ անվամբ և մարդու ու բնության համատեղ հրաշալիք է։ Տավուշի կամ Ցլիկ Ամրամի բերդը մեր միջնադարյան լավ պահպանված ամրոցներից է, որը ոչ միայն տպավորիչ կառույց է, այլ բերդից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Տավուշի գեղեցիկ լեռները։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
մեկնում ԵրևանիցՆոր Վարագավանք
Տավուշի ջրամբար
Ցլիկ Ամրամի բերդ (թեթև քայլարշավ)
Ծիլի ծով
Աղջկա քար (քայլարշավ)
վերադարձ Երևան:Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։