ՄԱՐՏԻՐՈՍԻ ԺԱՅՌԱՓՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՋՐՎԵԺ ԵՎ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Վայոց ձորի հրաշալիքները բացահայտող մեր հերթական տպավորիչ քայլարշավներից մեկն էլ դեպի յուրահատուկ Մարտիրոս է, որտեղ մենք կբացահայտենք ինչպես մարդու կողմից ստեղծված գանձեր, այնպես էլ բնության գլուխգործոցներ։ Նախ, Հին Մարտիրոս գյուղից մենք կքայլենք դեպի Մարտիրոսի միջնադարյան ժայռափոր եկեղեցի, որն իր տեսակի կառույցների մեջ Գեղարդավանքից հետո չափերով երկրորդն է։ Ժայռափոր եկեղեցին մեզ է ներկայանում որպես ոչ միայն անչափ խորհրդավոր վայր, այլ նաև գեղեցիկ տեղադրություն ունի: Այստեղ կարելի է նաև տեսնել հինավուրց խաչքարեր։ Բացի ժայռափոր եկեղեցին, մեր հետաքրքիր քայլարշավին կտեսնենք Մարտիրոսի զովացնող ջրվեժը, ինչպես նաև գողտրիկ Չումով լիճը, որը նաև փոքրիկ կղզյակ ունի։
9։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՄԱՐՏԻՐՈՍԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
Վայոց ձորի հրաշալիքները բացահայտող մեր հերթական տպավորիչ քայլարշավներից մեկն էլ դեպի յուրահատուկ Մարտիրոս է, որտեղ մենք կբացահայտենք ինչպես մարդու կողմից ստեղծված գանձեր, այնպես էլ բնության գլուխգործոցներ։ Նախ, Հին Մարտիրոս գյուղից մենք կքայլենք դեպի Մարտիրոսի միջնադարյան ժայռափոր եկեղեցի, որն իր տեսակի կառույցների մեջ Գեղարդավանքից հետո չափերով երկրորդն է։ Ժայռափոր եկեղեցին մեզ է ներկայանում որպես ոչ միայն անչափ խորհրդավոր վայր, այլ նաև գեղեցիկ տեղադրություն ունի: Այստեղ կարելի է նաև տեսնել հինավուրց խաչքարեր։ Բացի ժայռափոր եկեղեցին, մեր հետաքրքիր քայլարշավին կտեսնենք Մարտիրոսի զովացնող ջրվեժը, ինչպես նաև գողտրիկ Չումով լիճը, որը նաև փոքրիկ կղզյակ ունի։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 9 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։