ԼՈՐՈՒՏԻ ՋՐՎԵԺԸ ԵՎ ԴՍԵՂԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

ԼՈՐՈՒՏԻ ՋՐՎԵԺԸ ԵՎ ԴՍԵՂԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ (ԲԵՌՆԱՏԱՐ + ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր հրաշալի ուղևորության ընթացքում տեսնելու ենք Լոռվա թաքնված հրաշալիքներն ու մարդակերտ գլուխգործոցները։ Մեր չքնաղ ուղևորության ընթացքում այցելելու ենք Լորուտ գյուղ, որտեղից էլ նախ բեռնատարով, ապա տպավորիչ քայլարշավով հասնելու ենք Լորուտի գողտրիկ ջրվեժ։ Այստեղ լիովին վայելելով հրաշք տեսարաններն ու մեր ազատ ժամանակը՝ վերադառնալու ենք Լորուտ, որ հաջորդիվ մեկնենք թումանյանական շնչով ապրող Դսեղ՝ քայլելու Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանք, Գիքորի աղբյուր, տեսնելու ժայռի պռնկին հպարտ կանգնած Սիրուն Խաչը։ Գեղեցիկ ուղևորություն, որտեղ մեկտեղված են բնության հրաշալիքներն ու շունչ կտրող տեսարանները, պատմական կոթողներն ու արկածները։

Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
8500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) և բեռնատարով տեղափոխությունը

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԼՈՐՈՒՏԻ ՋՐՎԵԺԸ ԵՎ ԴՍԵՂԸ

Մեր հրաշալի ուղևորության ընթացքում տեսնելու ենք Լոռվա թաքնված հրաշալիքներն ու մարդակերտ գլուխգործոցները։ Մեր չքնաղ ուղևորության ընթացքում այցելելու ենք Լորուտ գյուղ, որտեղից էլ նախ բեռնատարով, ապա տպավորիչ քայլարշավով հասնելու ենք Լորուտի գողտրիկ ջրվեժ։ Այստեղ լիովին վայելելով հրաշք տեսարաններն ու մեր ազատ ժամանակը՝ վերադառնալու ենք Լորուտ, որ հաջորդիվ մեկնենք թումանյանական շնչով ապրող Դսեղ՝ քայլելու Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանք, Գիքորի աղբյուր, տեսնելու ժայռի պռնկին հպարտ կանգնած Սիրուն Խաչը։ Գեղեցիկ ուղևորություն, որտեղ մեկտեղված են բնության հրաշալիքներն ու շունչ կտրող տեսարանները, պատմական կոթողներն ու արկածները։

մեկնում Երևանից

Լորուտի ջրվեժ

Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանք

Գիքորի աղբյուր

Սիրուն խաչ

վերադարձ Երևան:

Քայլարշավներն ընդհանուր լինելու են մոտ 7 կմ, գյուղական բեռնատարով անցնելիք ճանապարհը՝ ընդհանուր 14 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 8500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել