ՄԱԳԵԼԱՆԻ ՔԱՐԱՆՁԱՎ + ԱՐԵՆԻԻ ՍԵԼԱՎԱՊԱՏՆԵՇ

ՄԱԳԵԼԱՆԻ ՔԱՐԱՆՁԱՎ + ԱՐԵՆԻԻ ՍԵԼԱՎԱՊԱՏՆԵՇ

Անչափ խորհրդավոր, անսահման առեղծվածային, անասելի տպավորիչ Մագելանի քարանձավն է մեզ սպասում՝ զարմացնելու և հիացնելու։ Մեր արհեստավարժ քարանձավախույզների ու ուղեկցորդների գլխավորությամբ բացահայտենք քարանձավների գաղտնիքները և սիրահարվենք այս գեղեցիկ ու շքեղ աշխարհին։ Մագելանի քարանձավն իր մեծությամբ երկրորդն է Հայաստանում, այն պատկանում է կլաստոկարստային քարանձավների տեսակին, ընդ որում, այս տեսակի 9-րդ ամենաերկար քարանձավն է աշխարհում (ընդհանուր ցանցը՝ 1720 մետր): Բացի այս հրաշք քարանձավը, մեզ է սպասում ևս մեկ յուրահատուկ վայր՝ Արենիի սելավապատնեշը, որը լինելով խիստ կիրառական կառույց՝ միևնույն ժամանակ ֆուտուրիստիկ և ֆանտաստիկ պատկեր է ապահովում իր այցելուներին։ Դե ինչ, տարբերվող այս ուղևորությունը դառնալու է ամենատպավորիչներից, ուստի սիրով սպասում ենք ձեզ։

Մեկնումը՝ 

10։00, վերադարձը՝ մոտ 18։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
11000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

քարանձավախույզի ծառայությունը

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

սաղավարտ, լապտեր, ձեռնոց

քարանձավի մուտքավճարը։

Մանրամասն Ծրագիր

ՄԱԳԵԼԱՆԻ ՔԱՐԱՆՁԱՎ + ԱՐԵՆԻԻ ՍԵԼԱՎԱՊԱՏՆԵՇ

Անչափ խորհրդավոր, անսահման առեղծվածային, անասելի տպավորիչ Մագելանի քարանձավն է մեզ սպասում՝ զարմացնելու և հիացնելու։ Մեր արհեստավարժ քարանձավախույզների ու ուղեկցորդների գլխավորությամբ բացահայտենք քարանձավների գաղտնիքները և սիրահարվենք այս գեղեցիկ ու շքեղ աշխարհին։ Մագելանի քարանձավն իր մեծությամբ երկրորդն է Հայաստանում, այն պատկանում է կլաստոկարստային քարանձավների տեսակին, ընդ որում, այս տեսակի 9-րդ ամենաերկար քարանձավն է աշխարհում (ընդհանուր ցանցը՝ 1720 մետր): Բացի այս հրաշք քարանձավը, մեզ է սպասում ևս մեկ յուրահատուկ վայր՝ Արենիի սելավապատնեշը, որը լինելով խիստ կիրառական կառույց՝ միևնույն ժամանակ ֆուտուրիստիկ և ֆանտաստիկ պատկեր է ապահովում իր այցելուներին։ Դե ինչ, տարբերվող այս ուղևորությունը դառնալու է ամենատպավորիչներից, ուստի սիրով սպասում ենք ձեզ։

Մասնակցության համար անհրաժեշտ են՝ արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, հարմարավետ արշավային հագուստ, քարանձավի համար հարմար հագուստ, որը կարող է կեղտոտվել ու վնասվել, փոխնորդ հագուստ։ Քարանձավում օդի ջերմաստիճանը 7-8°С է: Այցելության ժամանակ մենք անցնելու ենք հատուկ մշակված մոտ 350 մետր ճանապարհ, որն ընդգրկում է նաև ցածր առաստաղով (բարձրությունը՝ 0,4-0,5 մետր) 30 մետրանոց նեղ անցում:

Գինը` 11000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել