ՎԱՐԴԱԳՈւՅՆ ԿԻՐՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՎԱՐԴԱԳՈւՅՆ ԿԻՐՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հայաստանում բնությունն իր բազմազանությամբ միշտ է զարմացնում, իսկ այս անգամ մեզ զարմացնելու է Վարդագույն կիրճը, որը Երանոսի լեռների ամենագողտրիկ անկյուններից է։ Այս չքնաղ կիրճում քարի յուրահատուկ վարդագույն երանգն ու գեղեցիկ ձևավորումն իրապես անհավատալի է թվում, սակայն այն իրական է։ Միացեք մեզ, ու մենք ձեզ կտեղափոխենք այլ մոլորակ, գեղեցիկ գույների ու տեսարանների մոլորակ։ Մեր սիրունագույն քայլարշավը սկսելու ենք Արարատի մարզի Լանջազատ գյուղից, ուր էլ կվերադառնանք Վարդագույն կիրճը լիարժեք վայելելուց հետո։ Ընդ որում, մեր հրաշք քայլարշավը նաև շքեղ տեսարաններով է հարուստ՝ Մասիսից Ազատի ջրամբար ու Երանոսի լեռներ։

Մեկնումը՝ 

9։00, վերադարձը՝ մոտ 19։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
6500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՎԱՐԴԱԳՈւՅՆ ԿԻՐՃ

Հայաստանում բնությունն իր բազմազանությամբ միշտ է զարմացնում, իսկ այս անգամ մեզ զարմացնելու է Վարդագույն կիրճը, որը Երանոսի լեռների ամենագողտրիկ անկյուններից է։ Այս չքնաղ կիրճում քարի յուրահատուկ վարդագույն երանգն ու գեղեցիկ ձևավորումն իրապես անհավատալի է թվում, սակայն այն իրական է։ Միացեք մեզ, ու մենք ձեզ կտեղափոխենք այլ մոլորակ, գեղեցիկ գույների ու տեսարանների մոլորակ։ Մեր սիրունագույն քայլարշավը սկսելու ենք Արարատի մարզի Լանջազատ գյուղից, ուր էլ կվերադառնանք Վարդագույն կիրճը լիարժեք վայելելուց հետո։ Ընդ որում, մեր հրաշք քայլարշավը նաև շքեղ տեսարաններով է հարուստ՝ Մասիսից Ազատի ջրամբար ու Երանոսի լեռներ։ 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 550 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ), նախընտրելի է ունենալ անձրևապաշտպան միջոցներ և արշավային փայտեր, երկարաթև թեթև հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 6500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել