ՀՈՌՈՄԱՅՐ (ՎԵՐԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ) ՕՁՈՒՆ ԱՐԴՎԻ ԱՄՐԱԿԻՑ

ՀՈՌՈՄԱՅՐ (ՎԵՐԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ) ՕՁՈՒՆ ԱՐԴՎԻ ԱՄՐԱԿԻՑ

Մեկնում՝ 

8:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
5500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ԴԵՊԻ ԼՈՌՎԱ ԳԱՆՁԵՐԸ

Դեպի Լոռի այս յուրահատուկ ճամփորդության ընթացքում կբացահայտենք Լոռվա երբեմնի հարուստ ու փառավոր պատմության միանգամից մի քանի ժամանակաշրջաններ՝ միևնույն ժամանակ վայելելով Լոռվա զմրուխտե անբիծ բնաշխարհը։ Երթուղու հենց առաջին կանգառը շատ յուրահատուկ ու ուշագրավ է․ գյուղ Ամրակից ու տեղի ռուսական եկեղեցին՝ հրաշագործ Սուրբ Նիկողայոսը իր յուրօրինակ ճարտարապետությամբ ու պատմությամբ։ Դրանից հետո մեզ է սպասում հրաշալի Արդվին, ուր բացի «Մենք ենք մեր սարերը» նշանավոր ֆիլմի՝ այստեղ նկարահանված բազմաթիվ կադրեր վերհիշելուց կայցելենք նաև Լոռվա աշխարհի ամենակարևոր ուխտատեղիներից մեկը՝ Սուրբ Հովհաննեսի վանքն ու բնության հուշարձան Օձապորտը։ Մեր ճանապարհը շարունակվում է դեպի Օձուն և տեղի տպավորիչ տաճարը։ Կայցելենք նաև փառահեղ Հոռոմայր՝ բացահայտելու Լոռվա ամենակարևոր ու հրաշալի ուխտատեղիներից մեկն ու դրա հետ կապված բազմաթիվ լեգենդները։ Ընդ որում, ոչ միայն Վերին Հոռոմայրում կլինենք, այլ կքայլենք Ներքին Հոռոմայր՝ իր հայ քաղկեդոնական ու առաքելական եկեղեցիներով, վսեմ դիրքով և շքեղ որմնանկարներով ու ճարտարապետությամբ։

Մեկնում Երևանից` 8:00

- Ամրակից․ ռուսական Սուրբ Նիկողայոս եկեղեցի

- Արդվի․ Օձապորտ, Սուրբ Հովհաննես, Կարմրավանք

- Հոռոմայրի վանք. Վերին և Ներքին (քայլք)

- Օձունի տաճար

Վերադարձ Երևան՝ մոտ 22:00
Գին` 5500 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել