ԳՅՈւՄՐԻ ԵՎ ՋԱՋՈւՌ 2 ՕՐ

ԳՅՈւՄՐԻ ԵՎ ՋԱՋՈւՌ 2 ՕՐ

Շիրակ աշխարհը հարուստ է ոչ միայն տպավորիչ կոթողներով, այլ նաև այս մարզի սիրտը հանդիսացող կոլորիտային և տարբերվող Գյումրիով: Այս հրաշալի ուղևորությանը ոչ միայն կտեսնեք պատմական մեծ արժեք ներկայացնող վայրեր, բնության հրաշալիքներ, այլ նաև մեր յուրահատուկ մատուցմամբ նորովի կճանաչեք Գյումրին և Շիրակ աշխարհը: Հրաշալի հանգստյան օրեր հրաշալի վայրերում հրաշալի մատուցմամբ: Գյումրիի մանրամասն քաղաքային տուրին կշրջենք քաղաքի հայտնի և քիչ հայտնի անկյուններում, կտեսնենք ծանոթ և անծանոթ վայրեր, ինչպես նաև ժամանակ կհատկացնենք թանգարաններ այցելության համար։ Կլինենք Վառեմ-մարեմի շենքում, հին կոլորիտային թաղամասերում՝ ֆիլմերի հետքերով, Պլպլան ժամում, Յոթ վերք և Սբ Ամենափրկիչ եկեղեցիներում, Վարպետաց փողոցում, ամենահին վարսավիրանոցում և դեռ շատ այլ յուրահատուկ վայրերում։ Տպավորիչ է նաև այցելությունը Ջաջուռ գյուղ, որտեղ կտեսնենք Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը։ Սիրով սպասում ենք Ձեզ, իսկ մեր հարուստ ծրագրին ծանոթանալուց հետո, կարծում ենք, Դուք էլ կշտապեք միանալ այս տարբերվող ուղևորորությանը։

Մեկնումը՝ 

9։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
26000 դրամ
Ներառում է՝

գիշերակացը հյուրանոցում (երկտեղանի համարներ)

նախաճաշը երկրորդ օրվա համար

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) 

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՇԻՐԱԿԻ ԳԱՆՁԵՐԸ

մեկնում Երևանից

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան և Ջաջուռ գյուղ

Մարմաշենի վանք և Ախուրյան գետ

Գյումրիի Սև բերդ

Մայր Հայաստան

Թեթև պտույտ և ազատ երեկո Գյումրիում

գիշերակաց՝ Գյումրի:

ՕՐ 2 | ԳՅՈւՄՐԻԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

նախաճաշ հյուրանոցում

Մանրամասն քաղաքային տուր Գյումրիում

Այցելություն Գյումրիի թանգարաններ

վերադարձ Երևան:
Գինը` 26000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել