ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐ ՏԱՓԻ ԲԵՐԴ (քայլարշավ)
Երկու հրաշալի և յուրօրինակ վայր՝ մեկ ուղևորության ընթացքում։ Այս հրաշալի քայլարշավին մենք նախ կայցելենք Հրեշտակների ձորի այն հրաշալի հատվածը, որն իր յուրօրինակությամբ և ժայռերի գեղեցկությամբ մեծ հետաքրքրություն է առաջ բերել։ Ապա հնարավորություն կունենանք տեսնել Կոտուց լեռան լանջին կառուցված Տափի հայտնի ու լավ պահպանված բերդը: Գեղեցիկ բարձունքի վրա լեռներով շրջապատված, կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ ժողովրդի շրջանում Գևորգ Մարզպետունի անունով հայտնի ամրոցը:
9:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայություն
Detailed Program
ԴԵՊԻ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐ ԵՎ ՏԱՓԻ ՀԶՈՐ ԲՈՐԴ
Երկու հրաշալի և յուրօրինակ վայր՝ մեկ ուղևորության ընթացքում։ Այս հրաշալի քայլարշավին մենք նախ կայցելենք Հրեշտակների ձորի այն հրաշալի հատվածը, որն իր յուրօրինակությամբ և ժայռերի գեղեցկությամբ մեծ հետաքրքրություն է առաջ բերել։ Ապա հնարավորություն կունենանք տեսնել Կոտուց լեռան լանջին կառուցված Տափի հայտնի ու լավ պահպանված բերդը: Գեղեցիկ բարձունքի վրա լեռներով շրջապատված, կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ ժողովրդի շրջանում Գևորգ Մարզպետունի անունով հայտնի ամրոցը:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։
Քայլարշավի համար պետք են՝
- ձմեռային արշավային կոշիկ կամ երկարաճիտ ձմեռային տաք կոշիկ,
- արշավային տաք հագուստ,
- տաք գլխարկ, ձեռնոց,
- ձեռնափայտ,
- փոխնորդ կոշիկ ու հագուստ,
- ինչպես նաև մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։




