ՉԱԽԱԼԱԲԵՐԴ ԵՎ ՋԻԼԻԶԱ

ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՉԱԽԱԼԱԲԵՐԴ ԵՎ ՋԻԼԻԶԱ

ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ հատուկ նախագծի հերթական տպավորիչ բերդը Չախալաբերդն է (Բազաբերդը), որը մոտ է Լոռիի ծայր հյուսիսում գտնվող Ջիլիզա բնակավայրին։ Մեր այցին ոչ միայն քայլարշավով կհասնենք Չախալաբերդ, այլ նաև կվայելենք յուրօրինակ Ջիլիզան իր կոլորիտով և գեղեցիկ տեսարաններով։ Բացի Ջիլիզայից, կտեսնենք նաև Մադանը և Սանահինի կամուրջը, կվայելենք հյուսիսային Լոռիի անտառները։ Կանցնենք նախկինում հունաբնակ Մադան գյուղով, կտեսնենք հունական եկեղեցին և Լալվարի լանջերով կհասնենք գողտրիկ Ջիլիզա գյուղ։ Գյուղում կտեսնենք միջնադարյան եկեղեցու ավերակները և քայլարշավով կհասնենք միջնադարյան Գուգարքի հզոր Բազաբերդը կամ նույն ինքը՝ անտառներում բազմած Չախալաբերդը, որը հայ-վրացական սահմանի հարևանությամբ է, առավել լավ պահպանված հայոց բերդերից է։

Քայլարշավը մաս է կազմում ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ հատուկ նախագծին։

Upcoming departures
Departure 

8:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Price
7000 AMD
Includes

տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

գիդի ծառայություն

Detailed Program

Չախալաբերդ և Ջիլիզա

ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ հատուկ նախագծի հերթական տպավորիչ բերդը Չախալաբերդն է (Բազաբերդը), որը մոտ է Լոռիի ծայր հյուսիսում գտնվող Ջիլիզա բնակավայրին։ Մեր այցին ոչ միայն քայլարշավով կհասնենք Չախալաբերդ, այլ նաև կվայելենք յուրօրինակ Ջիլիզան իր կոլորիտով և գեղեցիկ տեսարաններով։ Բացի Ջիլիզայից, կտեսնենք նաև Մադանը և Սանահինի կամուրջը, կվայելենք հյուսիսային Լոռիի անտառները։ Կանցնենք նախկինում հունաբնակ Մադան գյուղով, կտեսնենք հունական եկեղեցին և Լալվարի լանջերով կհասնենք գողտրիկ Ջիլիզա գյուղ։ Գյուղում կտեսնենք միջնադարյան եկեղեցու ավերակները և քայլարշավով կհասնենք միջնադարյան Գուգարքի հզոր Բազաբերդը կամ նույն ինքը՝ անտառներում բազմած Չախալաբերդը, որը հայ-վրացական սահմանի հարևանությամբ է, առավել լավ պահպանված հայոց բերդերից է։

Քայլարշավը մաս է կազմում Համշեն Տուրի #ՀայոցԲերդերըևԱմրոցները հատուկ նախագծին:

Մեր այս քայլարշավի հրավիրյալ գիդն է Սասուն Դանիելյանը, որին շատերս ճանաչում ենք Հայաստանի (այդ թվում և Արևմտյան Հայաստանի) ամենատարբեր անկյուններում արված խենթացնող լուսանկարներով և իր հաղորդած կարևոր տեղեկություններով:

Քայլարշավը լինելու է մոտ 4 կմ։

Քայլարշավի համար պետք են՝

  • արշավային կոշիկ,
  • արշավային հագուստ,
  • արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք)։

Մեկ օրվա հաշվարկով սնունդն ու ջուրը պետք է վերցնել ձեզ հետ։

Price: 7000 AMD (without visa)
You have not chosen any tour yet