ՎԵՐԵԼՔ ԱՐՏՈՍ ԵՎ ՎԱՐԱԳ + ՎԱՆ
Աննման Վանի տպավորիչ գագաթներից Վարագն ու Արտոսն են սպասում մեզ։ Անչափ հետաքրքիր ու հագեցած մեր ծրագրով մենք ոչ միայն կբարձրանանք այս խորհրդանշական գագաթները, այլև կտեսնենք Արևմտյան Հայաստանի մի շարք գանձեր, այդ թվում՝ Վանը, Աղթամարը, Բերկրին, Արաքսն ու ավելին։ Վերելքների ժամանակ մեզ կօգնեն ինչպես տեղացի ուղեկցորդներ, այնպես էլ Համշեն տուրի ներկայացուցիչներ, իսկ Արևմտյան Հայաստանի ուղևորությունը բովանդակալից ձևով կիրականացնեն Համշեն տուրի փորձառու գիդերը: Ուղևորություն, որտեղ կատարյալ համադրված են լեռնագնացությունն ու պատմամշակութային տուրիզմը։ Ուղևորություն, որը պարգևելու է նմանը չունեցող զգացողություններ։
Ծրագիր
Ծովակն Հյուսիսո լիճ
Արաքս գետ
Մասիսի լանջերով անցում
Մինչև կհասնենք աննման Վան, ճանապարհին էլ մեզ հրաշալի վայրեր են սպասում։ Մասնավորապես, կվայելենք Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճը, ապա Կարսով, Իգդիրով և Բայազետով կուղևորվենք Վան՝ ճանապարհին դադար առնելով Մայր Արաքսի ափերին ու անցնելով Մասիսի լանջերով։
Վարագը կլինի մեր անկրկնելի ուղևորության առաջին գագաթը, ուր մեծագույն սիրով կբարձրանանք։ Վան քաղաքի թիկունքին բազմած այս լեռը ոչ միայն մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ անկյուններից է, այլ նաև նրա լանջերին է մեր պատմության կարևորագույն սրբավայրերից Վարագավանքը։
Վարագի բարձրությունը՝ 3200 մ, վերելքի հարաբերական բարձրությունը՝ մոտ 900 մ, քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 14 կմ։
Աղթամար կղզի (նավարկություն, Սբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ)
ազատ ժամանակ Վան քաղաքում
Այսօր մեզ սպասվում է նավարկություն դեպի Աղթամար, Վանա լճում լողալու հնարավորություն, այցելություն հոյակերտ Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև լճի ափին տառեխի համտես։ Հիանալի վերականգնում Վարագի վերելքից հետո և Արտոսի վերելքից առաջ։
Ժամն է բարձրանալու Արտոս լեռան գագաթ, որը մենք բազմիցս տեսել ենք նկարներում, մասնավորապես Աղթամարի և Սուրբ Խաչի հետ համադրությամբ։ Իսկ այժմ այս գեղեցկագույն լեռան գագաթից կարելի է հիանալ Վանա լճի չքնաղ տեսարաններով։ Հրաշալի վերելք, որը Ձեզ պարգևելու է դրախտային տեսարաններ և անմոռանալի զգացողություններ։
Արտոսի բարձրությունը՝ 3550 մ, վերելքի հարաբերական բարձրությունը՝ մոտ 1200 մ, քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 15 կմ։
Մհերի դուռ
Բերկրիի ջրվեժ
Թեև վերադարձի օրն է, բայց դեռ ունենք Վանի գանձերից պահած Ձեզ համար։ Առավոտյան կգնանք Ագռավաքար՝ Մհերի դռանն այցի։ Աննման Վանը վայելելուց հետո մեզ է սպասում նաև Բերկրիի թարմացնող ջրվեժը, որին այցի գնալուց հետո միայն հրաժեշտ կտանք Վասպուրական աշխարհին՝ վերադառնալու խոստումով։