ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ 5 ՕՐ
Երազո՞ւմ եք բարձրանալ Մասիսի գագաթ։ Երազանք իրականացնողներն այստեղ են, և մեծագույն սիրով, նվիրումով ու պատասխանատվությամբ կիրականացնեն Ձեր երազանքը, ինչպես տարիներ շարունակ արել են հարյուրավոր մարդկանց համար։ Առաջարկում ենք 5-օրյա հատուկ ծրագիր, որը կենտրոնացած լինելով Մասիսի վերելքի վրա՝ առաջարկում է նաև Արևմտյան Հայաստանում տեսնել մի շարք հրաշալիքներ, ինչպիսիք են Ծովակն Հյուսիսո լիճը, Արաքս գետը, Բայազետ-Դարոյնքի բերդն ու ավելին։ Համշեն տուրը, որն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատոր է, մասնագիտացած է նաև քայլարշավների և լեռնագնացության գործում, իր փորձով ու մասնագիտական հմտություններով միանշանակ լավագույն ընտրությունը կլինի հիշարժան ու ապահով վերելքի համար։ #ԵրազանքԻրականացնողները Ձեր անփոխարինելի ուղեկիցը կլինեն դեպի Արարատի երազելի գագաթ։
Առավելություններ Համշեն տուրն ընտրելիս՝
Մասիսի վերելքի ամբողջ ընթացքում Համշեն տուրի հայ թուրքագետ լեռնային ուղեկցորդի ուղեկցությունը,
Որպես Արևմտյան Հայաստանի տուրօպերատոր՝ մատչելի գինն ամենահագեցած փաթեթի պարագայում,
Որպես Արևմտյան Հայաստանի տուրօպերատոր՝ այցի մշակութային մասի մանրամասն և բովանդակալից մատուցում,
Անհատական աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ՝ հանդերձանքից նախապատրաստություն,
Հարյուրավոր հայաստանցի մասնակիցների 100 տոկոս հաջողված վերելք Մասիսի գագաթ։
Թե ինչպես պատաստվել վերելքին սեղմել՝ ԱՅՍՏԵՂ
Ծրագիր
Ծովակն Հյուսիսո լիճ
Իգդիրով անցում
Բայազետի բերդ
Մեր տպավորիչ ուղևորության առաջին հրաշալի կանգառը Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոյի (Չըլդըրի) ափերին է, ապա կանցնենք Կարսով և Իգդիրով, որից հետո կշարժվենք Բայազետ, կայցելենք Բայազետի (Դարոյնքի) հզոր բերդը և Բայազետում էլ կլինի մեր գիշերակացը։
Վերելքի առաջին օրը՝
Բայազետի հյուրանոցում նախաճաշելուց հետո միկրոավտոբուսներով մոտենում ենք լեռան ստորոտին՝ մոտ 2200 մետր բարձրության վրա մեկնարկի կետ, որտեղից էլ սկսվում է ոչ բարդ քայլարշավը դեպի Մասիսի առաջին ճամբար (3200 մետր), որտեղ մեզ են սպասում պատրաստի վրաններն ու ընթրիքը։
Վերելքի առաջին օրվա քայլարշավը՝ մոտ 5․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 4․5 ժամ։
Վերելքի երկրորդ օրը՝
Ճամբարում նախաճաշելուց հետո սկսում ենք մեր քայլարշավը դեպի Արարատի երկրորդ ճամբար (4200 մետր), ուր հասնելուց հետո ընթրում ենք և անմիջապես անցնում հանգստի, քանի որ ուշ գիշերը (1:00-ի սահմաններում) պետք է սկսենք վերելքը լեռան գագաթ։
Վերելքի երկրորդ օրվա քայլարշավը՝ մոտ 5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 5 ժամ։
Վերելքի երրորդ օրը՝
Կեսգիշերին մոտ սկսում ենք վերելքը դեպի Արարատի գագաթ, ուր հասնում ենք վաղ առավոտյան, վայելում հրաշալի տեսարանները, Մասիսի ու Սիսի խենթացնող արևածագը, Բիբլիական գագաթին կանգնելու փշաքաղեցնող զգացողությունը, ապա վերադառնում ենք երկրորդ ճամբար, փոքր ինչ կազդուրվում, ճաշում, ապա շարունակում ենք քայլել դեպի առաջին ճամբար, որտեղ ընթրելու ենք և քնենք։
Վերելքի երրորդ օրվա քայլարշավը դեպի գագաթ՝ մոտ 2․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 6․5 ժամ։ Գագաթից վերադարձի քայլարշավը շուրջ 8 կմ է (մինչև առաջին ճամբար)։
Վերելքի չորրորդ օրը՝
Առաջին ճամբարում առավոտյան նախաճաշելով՝ շարունակում ենք ճանապարհը դեպի լեռան ստորոտ, որտեղից էլ մեքենաներով մոտենում ենք հյուրանոցին, լողանում, հանգստանում և վերադառնում Երևան։
Վերելքի բոլոր օրերին հիմնական ուղեբեռը բարձրացնում են կազմակերպիչների ձիերը: Երկու ճամբարում էլ տաք և թարմ սնունդը պատրաստվում է տեղում, տրվում է անսահմանափակ քանակի շշալցված ջուր, թեյելու և սրճելու հնարավորություն: Վերելքի օրերին մատուցվում է նախաճաշ, թեթև սնունդ քայլարշավների ընթացքում, ընթրիք, թեյ, սուրճ, քաղցրավենիք, միրգ:
հյուրանոցում կարճ հանգիստ
Արաքս գետ
Գեղեցիկ վերելքից հետո գեղեցիկ ռեստորանում՝ Մասիսի տպավորիչ տեսարանով, կմատուցվի տոնական ճաշը, որը վայելելուց հետո կվերադառնանք Երևան։ Վերադարձին մենք հրաժեշտ կտանք Բիբլիական լեռանը, որից հետո դադար կունենանք Մայր Արաքսի ափերին, ցանկացողները կարող են մոտենալ նաև գետի ափերին։ Այնուհետև, կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով հուշեր ամբողջ կյանքի համար։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝
Արշավային ձմեռային-լեռնային կոշիկ,
Սովորական արշավային կոշիկ կամ որակյալ սպորտային կոշիկ,
Տաք բաճկոն,
Թերմո գուլպաներ,
Թերմո ներքնազգեստ (վերև և ներքև),
Ջրապաշտպան տաք տաբատ,
Սպորտային կամ ամառային արշավային տաբատ,
Երկարաթև և կարճաթև շապիկներ,
Ֆլիսից շապիկ,
Ջրակայուն և քամուց պաշտպանող բաճկոն,
Անձրևանոց,
Բաֆ և դիմակ,
Տաք ձմեռային գլխարկ,
Արևապաշտպան գլխարկ,
Տաք ձեռնոց և ֆլիսե ձեռնոց,
Արշավային փայտեր,
Ճակատի լապտերիկ (պահեստային մարտկոցներով),
Արևային ակնոց (3-րդ կատեգորիա) և դահուկային ակնոց,
Քնապարկ (առնվազն -5° կոմֆորտ ջերմաստիճան)
Ուսապարկ (20-36 լիտր),
Ուղեբեռի ճամփրուկ կամ խոշոր ուսապարկ (ընդհանուր իրերի համար),
Արևապաշտպան կրեմ և հիգիենիկ շրթներկ,
Թերմոս,
Անձնական դեղատուփ,
Անձնական հիգիենայի պարագաներ։
Ոչ պարտադիր, սակայն նախընտրելի պարագաներ՝
Փչովի ներքնակ,
Արշավային բարձ,
Վրանային լապտերիկ,
Ինքնատաքացվող ներդիրներ,
Զանգապաններ,
Ջրի տարրա,
Հողաթափեր,
Սրբիչ,
Հակաբակտերիալ անձեռոցիկ,
Իզոտոնիկ հյութեր,
Լիցքավորիչ սարք (Powerbank)։