ՎԵՐԵԼՔ ԼԱԼՎԱՐ ԼԵՌ
Լալվարը, որը Հայաստանի ամենագեղեցիկ ու ամենատպավորիչ լեռներից է, իր յուրահատուկ հմայքով է սպասում մեզ։ Վիրահայոց լեռների ամենաբարձր գագաթն առանձնանում է իր շքեղ տեսքով, իսկ գագաթից բացվող շունչ կտրող տեսարաններն անկրկնելի են ու խենթացնող։ Լոռվա հյուսիսում բազմած այս լեռան ստորոտին են Խուճապի, Խորակերտի, Սեդվիի վանքերը, Բգավորը, Բազաբերդը, Ջիլիզան ու Մադանը, լեռը տեսանելի է ինչպես Լոռվա տարբեր անկյուններից, այնպես էլ Վրաստանից։ Մեր գեղեցիկ վերելքը կսկսենք Լոռվա Կաճաճկուտ գյուղից, որտեղ էլ կավարտենք այն։
Լալվար լեռան վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 15 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, լեռան բարձրությունը՝ 2552 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 06:00,
ժամանում՝ 22:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը