ՍԵԴՎԻ ԵՎ ԲԳԱՎՈՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՍԵԴՎԻ ԵՎ ԲԳԱՎՈՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Լոռվա սիրունագույն Լալվար լեռան լանջերին մենք ունենք համաշխարհային նշանակության պատմական ժառանգություն, ինչպես նաև անսահման գեղեցիկ բնություն և շքեղ տեսարաններ։ Լալվարի լանջերի անհաշվելի գանձերից մի քանիսն էլ կբացահայտենք այս ֆանտաստիկ այցին։ Լոռվա Աքորի գյուղից կսկսենք մեր սիրունագույն քայլարշավը, որի առաջին ցնցող կանգառը կլինի Բգավոր վանքի մոտ․ Բգավորի քանդակները, ճարտարապետությունը, տեղադրությունն աննկարագրելի գեղեցիկ են, ինչն էլ միասին կհաստատենք։ Այնուհետև, մեր ճանապարհը կշարունակենք Լալվարի բարձրադիր ու կոլորիտային գյուղերից Կաճաճկուտ, որից հետո կքայլենք դեպի Սեդվի, որտեղ մեզ է սպասում Սուրբ Նշան եկեղեցին՝ լավ պահպանված և տպավորիչ միջնադարյալ այս հետաքրքիր կառույցը։ Բայց սա ամենը չէ․ Սեդվիում է նաև հզոր բերդաշտարակը, որը նույնպես կբացահայտենք։ Եվ միայն այս հրաշքները տեսնելուց հետո կվերադառնանք Աքորի գյուղ՝ շրջանաձև հետագծով բացահայտելով այս հրաշքներն ու վայելելով չքնաղ բնությունը։ 
 
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 11 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8500 դրամ