ՎԵՐԵԼՔ ՏԵՍԻԼՔ ԼԵՌ ԵՎ ՔԱՐԱՆՁԱՎ
Տեսիլք լեռը չքնաղ Տավուշի ամենատպավորիչ և գեղատեսիլ անկյուններից է։ Մոտ է Գանձաքար գյուղին և մասն է կազմում Վարագի լեռնաշղթայի, ունի գեղեցիկ առանձնացած գագաթ։ Թեև լեռն աչքի չի ընկնում իր բարձրությամբ (բարձրությունը՝ 1372 մ), սակայն առանձնանում է ոչ միայն իր գեղեցկությամբ և գագաթից բացվող հրաշագեղ տեսարաններով, այլև իր յուրահատուկ ու հետաքրքրաշարժ քարանձավներով։ Տեսիլք լեռը նաև հնագույն ամրոց բնակատեղի է, իսկ գագաթին մոտ քարանձավը հին դարերում նաև որպես բնակարան-թաքստոց է ծառայել։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 20:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը