ՎԵՐԵԼՔ ՍԻՓԱՆ ԵՎ ՆԵՄՐՈՒԹ + ՎԱՆ 2025

ՎԵՐԵԼՔ ՍԻՓԱՆ ԵՎ ՆԵՄՐՈՒԹ + ՎԱՆ 4 ՕՐ

Սիփանն ու Վանը համատեղ արարում են Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն տեսարաններից։ Խորհրդավոր ու անչափ տպավորիչ Սիփանը միշտ կանչում է՝ խոստանալով անսահման գեղեցիկ տեսարաններ բոլոր նրանց, ովքեր կբարձրանան այս հզոր լեռան գագաթ։ Բացի այդ, մեզ է սպասում նաև Վանի Նեմրութ-Սարակնը՝ իր սքանչելի տեսարաններով և դրախտային լճերով։ Մեր այս տպավորիչ ուղևորությանը ոչ միայն կլինեն հրաշալի վերելքներ Սիփանի գագաթ և Նեմրութ, այլ նաև կտեսնենք Վանն ու Բերկրին, կնավարկենք ու կլողանք Վանա լճում, կտեսնենք Աղթամարն ու Սուրբ Խաչ եկեղեցին, Բերկրիի ջրվեժն ու բազմաթիվ այլ հրաշալիքներ, այն էլ՝ պրոֆեսիոնալ գիդերի մատուցմամբ, իսկ վերելքը կիրականացնեն ինչպես տեղի փորձառու ուղեկցորդները, այնպես էլ Համշեն տուրի ներկայացուցիչ ուղեկցորդները։

Առաջիկա մեկնումներ՝ 31.07 - 03.08
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 155000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
հարմարավետ հյուրանոցները
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
տեղացի լեռնային ուղեկցորդի ծառայությունը վերելքի համար
Վանում նավարկության վճարը
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու համար
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ
Մասիսի լանջերով անցում
Բերկրիի ջրվեժ

ընթրիք Վանում
գիշերակաց՝ Վան

Դեպի Սիփան, Նեմրութ ու Վանի ափեր մեր ուղևորության ճանապարհն էլ անչափ գեղեցիկ է։ Մեզ կդիմավորի Հայկական լեռնաշխարհի խոշորագույն ու գեղեցկագույն լճերից Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը)։ Այնուհետև, Մայր Արաքսի ափերով կհասնենք Բիբլիական լեռանը՝ Մասիսին, որի լանջերով կանցնենք լեռան հակառակ կողմը։ Այնուհետև, հյուրընկալ Վասպուրականում կտեսնենք Բերկրիի ջրվեժը, որի ջրերով կզովանանք և կուղևորվենք Վան քաղաք։

ՕՐ 2
նախաճաշ հյուրանոցում

Վանա լիճ. Աղթամար կղզի և Սբ Խաչ եկեղեցի

ճաշ Վանա տառեխ՝ Վանա լճի ափին

վերելք Նեմրութ-Սարակն

գիշերակաց՝ Դատվան կամ Արծկե

Մինչ կտրամադրվենք փառահեղ Սիփանի գագաթը բարձրանալուն, մեզ հրաշալի օր է սպասվում Վանա լճում։ Կնավարկենք Վանա լճով դեպի Աղթամար կղզի, որտեղ մեզ է սպասում համաշխարհային գլուխգործոց Սբ Խաչ եկեղեցին, ինչպես և լճում լողալու հնարավորությունը։ Մայրամուտին մոտ կլինենք Նեմրութին հյուր, որտեղ կտեսնենք խառնարանային լճերն ու կբարձրանանք Նեմրութի ամենաբարձր կետը՝ վայելելու շունչ կտրող տեսարանները դեպի Սիփան, Վանա լիճ ու Մշո դաշտեր։ Դեպի Նեմրութի խառնարան մեզ կբարձրացնի ավտոմեքենան, որից հետո ոչ բարդ ու ոչ երկար քայլարշավով կհասնենք Նեմրութի ամենաբարձր կետին, որից հետո կգնանք հանգստի Արծկե քաղաք՝ Սիփանի ստորոտին։

ՕՐ 3
վերելք Սիփանի գագաթ

Գիշերը մեքենան կտեղափոխի Սիփանի լանջեր, որտեղից կսկսվի մեր մեկօրյա վերելքը լեռան գագաթ: Հաղթահարելով շուրջ 1700 մետր հարաբերական բարձրություն՝ կհասնենք 4058 մետր բարձրությամբ լեռան գագաթին, որտեղից կվայելենք դեպի Վանա լիճ բացվող հրաշալի ու տպավորիչ տեսարանը, որից հետո կվերադառնանք մեկնարկի կետ։
Սիփանի վերելքի ընթացքում տրամադրում ենք թեթև սնունդ և ջուր, իսկ վերելքի ավարտից հետո նախատեսված է ընթրիք և հանգիստ հյուրանոցում:

ընթրիք Արծկեում, Բերկրիում կամ Բայազետում
գիշերակաց՝ Արծկե, Բերկրի կամ Բայազետ

OՐ 4
նախաճաշ հյուրանոցում

Արաքս գետ

ճաշ Կարսում
վերադարձ Երևան

Վերադարձի օրը կանցնենք Թոնդրակի լանջերով, ապա կանգ կառնենք Մայր Արաքսի ափերին, որից հետո կուղևորվենք Կարս, կճաշենք ու ճանապարհ կընկնենք դեպի Երևան՝ մեզ հետ բերելով անկրկնելի զգացողություններ և վառ տպավորություններ։


Գրանցում

Գինը՝ 155000 դրամ