ԲԱԳԱՐԱՆԻ ՍԲ ՇՈւՇԱՆԻԿ ԵԿԵՂԵՑԻ (ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԲԱԳԱՐԱՆԻ ՍԲ ՇՈւՇԱՆԻԿ ԵԿԵՂԵՑԻ

Շարունակելով սահմանային կոթողներ մեր բացառիկ այցերը՝ մեկնում ենք Սուրբ Շուշանիկ անչափ տպավորիչ, յուրահատուկ, տարբերվող եկեղեցին։ Արմավիրի մարզի Բագարան գյուղին մոտ, Ախուրյան գետի անմիջական ափին գտնվող Սուրբ Շուշանիկը (հայտնի նաև՝ Շուշանավանք) ՀՀ-ի տարածքում է, բայց սահմանային փշալարերից այն կողմ է։ Հատուկ թույլտվությամբ բացառիկ հնարավորություն կստանանք այցելելու Սուրբ Շուշանիկ՝ մեր քայլարշավին վայելելով նաև Ախուրյանի չքնաղ կիրճը, որով էլ կհասնենք աննման Շուշանավանք ու կբացահայտենք այս յուրօրինակ կոթողը։ Ի դեպ, Ախուրյանի մյուս ափին էլ տարածվում է երբեմնի կարևոր հոգևոր և քաղաքական կենտրոն, հայոց մայրաքաղաքներից Բագարանը, որի որոշ պատմական շերտեր դեռ տեսանելի են։ Բացի Սբ Շուշանիկ այցելությունը, մեր հրաշալի ուղևորության ընթացքում տպավորիչ դիտակետից կտեսնենք Կողբասարն ու Արաքսի հովիտը՝ Ախուրյանի հետ միախառնման վայրում, պատմական հարուստ անցյալով Երվանդաշատը։ Անսահման հուզիչ, անչափ տպավորիչ, զգացմունքային, փշաքաղեցնող և ամբողջ կյանքում հիշելու այս ուղևորությունը Ձեզ է սպասում։ 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, գյուղական բեռնատարով անցնելիք ճանապարհը՝ մոտ 7 կմ, քայլարշավի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 300 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ 27.04 , դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 1
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 15000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 15000 դրամ