ՇԱՐԱՅԻ ԼԵՌ ԵՎ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ, ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Ցանկանո՞ւմ եք ունենալ հետաքրքրագույն լուսանկարներ, քայլել գեղեցիկ դաշտերով, տեսնել յուրօրինակ քարանձավներ, ֆուտուրիստական ալիքաձև ժայռեր, լեռան գագաթից հիանալ Արագածի տպավորիչ տեսարանով, տեսնել խորհրդավոր մատուռը, հետաքրքիր լճակը։ Դե, միացե՜ք դեպի Շարայի առեղծվածային լեռ մեր ոչ բարդ և շա՜տ գեղեցիկ քայլարշավին։ Երևանից ոչ շատ հեռու, Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագծին վեր խոյացող Շարայի լեռը պատրաստ է զարմացնել և ներկայանալ անչափ տպավորիչ պատկերներով ու վայրերով։ Գեղեցիկ դաշտերով կքայլենք դեպի ալիքաձև ժայռերը, որտեղ կգտնենք նաև Առյուծ արքա մուլտֆիլմի՝ Սիմբային ներկայացնելու ժայռին նմանվող ժայռը։ Շարայի լեռան գագաթից, Սբ Հովհաննես բազմադարյա մատուռը տեսնելու հետ մեկտեղ, կվայելեք նաև Արագածի, Ծաղկունյաց և Փամբակի լեռների գեղեցիկ տեսարանները։ Կվայելենք նաև մոտակայքում գտնվող Ամառանոցային լիճը, որտեղից տպավորիչ տեսարան է բացվում դեպի Շարայի լեռը։ Ի դեպ, Շարայի լեռան քայլարշավը հրաշալի տարբերակ է սկսնակ քայլարշավորդների և լեռնագնացության սիրահարների համար։ Իհարկե, անկրկնելի Շարան անտարբեր չի թողնի նաև փորձառու քայլարշավորդներին և ճամփորդասերներին։ Գնացի՜նք։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 15 կմ, լեռան բարձրությունը՝ 2475 մ, քայլարշավի հարաբերական բարձրությունը՝ մոտ 350 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։