ՎԵՐԵԼՔ ՄԵԾ ՄԱՅՄԵԽ
Հերթական հրաշալի վերելքն է մեզ սպասում. կքայլենք Արեգունու լեռներով, կվայելենք գլխապտույտ գեղեցիկ բնապատկերներ, և իհարկե, կհասնենք Մեծ Մայմեխ լեռան գագաթ։ Մեծ Մայմեխն անչափ գեղեցիկ լեռ է, և ոչ պակաս գեղեցիկ են նաև լեռան գագաթից և լանջերից բացվող տեսարանները, որոնք ընդգրկում են Տավուշի, Գեղարքունիքի և Լոռվա մարզերը։ Պարզ եղանակին կարելի է անգամ տեսնել Մասիս լեռան ու Սևանա լճի տպավորիչ տեսարանը։ Մեր վերելքը սկսելու ենք Սեմյոնովկա գյուղից և ավարտենք Դիլիջան քաղաքի մատույցներում։ Հրաշալի օրվա, հրաշալի տեսարանների, հրաշալի վերելքի սպասումով։
Մեծ Մայմեխ լեռան վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 650 մետր, լեռան բարձրությունը՝ 2642 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:30,
ժամանում՝ 21:30,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը