ԿՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՄԱԴԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Լոռվա լեռներում վեր խոյացող միջնադարյան մեր հզոր բերդերից Կոշաբերդն իսկական բացահայտում կարող է լինել այցելողների համար։ Անչափ տպավորիչ են այս անառիկ բերդի ոչ միայն տեղադրությունն ու ամրակուռ պարիսպները, այլ նաև շունչ կտրող են բերդից դեպի Սանահին և Հաղպատ, Մադան և Ալավերդի, Օձուն և Կայան բերդ, Լալվարի գագաթ և Դեբետի կիրճ բացվող հրաշալի տեսարանները։ Իսկ դեպի բերդ տանող գեղեցիկ արահետն էլ իր հերթին ապահովում է մեր շա՜տ գեղեցիկ քայլարշավը։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք խորհրդավոր ու տարբերվող Մադան գյուղից, որտեղ կտեսնենք նաև տեղի պատմական հունական եկեղեցին, ապա և քայլարշավով կհասնենք հզոր Կոշաբերդ և կվայելենք անսահման գեղեցկություններն ու կզգանք պատմության շունչը։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
8։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՀԶՈՐ ԿՈՇԱԲԵՐԴԸ ԵՎ ԳՈՂՏՐԻԿ ՄԱԴԱՆԸ
Լոռվա լեռներում վեր խոյացող միջնադարյան մեր հզոր բերդերից Կոշաբերդն իսկական բացահայտում կարող է լինել այցելողների համար։ Անչափ տպավորիչ են այս անառիկ բերդի ոչ միայն տեղադրությունն ու ամրակուռ պարիսպները, այլ նաև շունչ կտրող են բերդից դեպի Սանահին և Հաղպատ, Մադան և Ալավերդի, Օձուն և Կայան բերդ, Լալվարի գագաթ և Դեբետի կիրճ բացվող հրաշալի տեսարանները։ Իսկ դեպի բերդ տանող գեղեցիկ արահետն էլ իր հերթին ապահովում է մեր շա՜տ գեղեցիկ քայլարշավը։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք խորհրդավոր ու տարբերվող Մադան գյուղից, որտեղ կտեսնենք նաև տեղի պատմական հունական եկեղեցին, ապա և քայլարշավով կհասնենք հզոր Կոշաբերդ և կվայելենք անսահման գեղեցկություններն ու կզգանք պատմության շունչը։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 11 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։