ՎԵՐԵԼՔ ԱՊԱԿԵՔԱՐ ԼԵՌ
Տավուշի գեղեցկագույն լեռներից Ապակեքարն է մեզ սպասում, որը կհիացնի և՛ իր հրաշալի տեսքով, և՛ լեռան գագաթից բացվող տպավորիչ տեսարաններով։ Ապակեքարը հարմար է վերելքի համար ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառուների համար։ Մեր հետաքրքիր քայլարշավը սկսելու ենք Հաղարծին գյուղից և ավարտելու ենք Հովք գյուղում՝ վայելելով անկրկնելի տեսարաններն ու Ապակեքար լեռան գագաթ բարձրանալու հրաշալի հնարավորությունը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մ, լեռան բարձրությունը՝ 1652 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 20:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը