ՍԱՍՈՒՆԻ 3 ԳԱԳԱԹՆԵՐԸ․ ՄԱՐԱԹՈՒԿ, ԱՆԴՈԿ, ԾՈՎԱՍԱՐ 2024

ՍԱՍՈՒՆԻ 3 ԳԱԳԱԹՆԵՐԸ․ ՄԱՐԱԹՈՒԿ, ԱՆԴՈԿ, ԾՈՎԱՍԱՐ 2024

Սասուն աշխարհի և ընդհանրապես համայն հայության խորհրդանշական գագաթներից Մարաթուկն ու Ծովասարը նորից սպասում են մեզ, որոնց վերելքների հետ մեկտեղ բացառիկ հնարավորություն կունենանք նաև բարձրանալու Անդոկ լեռ, որը երկար տարիներ փակ է եղել։ Հատուկ այս ծրագրով Դուք կարող եք ոչ միայն Մարութա սարի, Ծովասարի, Անդոկի գագաթներից լիաշունչ վայելել Սասնո հերոսական աշխարհը, այլ նաև շրջել Մուշում և Սասունում, տեսնել Արաքսն ու Արածանին, անցնել խորհրդանշական ճամփաներով։ Իրապես տարբերող ուղևորություն և խիստ էմոցիոնալ վերելքներ են մեզ սպասում։

Առաջիկա մեկնումներ՝ 05.10 - 09.10
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 179000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
տեղացի ուղեկցորդի ծառայությունը վերելքի համար
ամենագնացով տեղափոխությունը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ԱՆՈւՇ ՄՈւՇ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Էրզրում-Բինգյոլ-Բաթման

ընթրիք
գիշերակաց՝ Բաթման

Մեր հրաշալի ուղևորության առաջին օրը կլինի անցում մի շարք լեգենդար վայրերով, որ հասնենք Սասուն։ Կանցնենք Կարսով, Սարիղամիշով, Էրզրումով, Բինգյոլով։

ՕՐ 2 | ՄԸՐ ՄԱՐԱԹՈւԿ
նախաճաշ հյուրանոցում

Բաթմանի կամուրջ
Սասնաջուր գետ

վերելք Մարաթուկ
ընթրիք Բաթմանում կամ Սասունում
գիշերակաց՝ Բաթման կամ Սասուն

Մարաթուկ լեռը ոչ միայն սասունցիների համար է խիստ խորհրդանշական, այլ նաև բոլոր հայերի։ Սասունը լավագույնս երևում է հենց Մարաթուկի գագաթից։ Համոզվե՞նք։
Մարաթուկ բարձր սարեր,
Լանջին պաղ-պաղ ջրեր,
Էրնեկ էս ջրի էղնի,
Զիմ մուրազ կատարէ:
Պահն է հայտնի երգը շուրթերին մագլցել լեռը՝ հիանալով բացվող տեսարաններով․․․

Մարաթուկի վերելքի մի մասն իրականացվում է ամենագնաց միջոցներով, իսկ քայլարշավային մասի ընդհանուր երկարությունը մոտ 6 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 350 մետր։ Մարաթուկի բարձրությունը 2967 մետր է։

ՕՐ 3 | ՄԸՐ ԾՈՎԱՍԱՐ
վերելք Ծովասար
ընթրիք Սասունում կամ Բաթմանում
գիշերակացը՝ Սասուն կամ Բաթման

Այս օրը նվիրված է Սասունի խորհրդանիշերից Ծովասար լեռան գագաթ բարձրանալուն։ Ծովասարից բացվում է հրաշալի տեսարան ինչպես դեպի Սասնո աշխարհ, այնպես էլ դեպի Մարաթուկ։ Ծովասարի լանջերին է կառուցվել Դավթի բերդը, իսկ գագաթի լճակն էլ պատրաստ է անչափ զարմացնելու։
Ծովասարի համար նախատեսվում է մոտ 15 կմ երկկողմանի երկարությամբ և մոտ 950 մետր հարաբերական բարձրությամբ վերելք։ Ծովասարի բարձրությունը 2721 մետր է։

ՕՐ 4 | ՎԵՐԵԼՔ ԱՆԴՈԿ
վերելք Անդոկ
ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ

Սասունի կարևորագույն գագաթներից Անդոկը, որը երկար տարիներ փակ էր լեռնագնացության համար, վերջապես կարող է ընդունել հայաստանցի եզակի լեռնագնացներին։ Բացառիկ այս հնարավորությունն ու Սասունի կարևորագույն խորհրդանիշերից հզոր Անդոկը կսպասի ձեզ։

Անդոկի համար նախատեսվում է մոտ 13 կմ երկկողմանի երկարությամբ և մոտ 1200 մետր հարաբերական բարձրությամբ վերելք։ Անդոկի բարձրությունը 2830 մետր է։

ՕՐ 5 | ՎԵՐԱԴԱՐՁ
նախաճաշ հյուրանոցում

Մուշ․ Սուլուխի կամուրջ և Արածանի գետ
Բասեն․ Հովվի կամուրջ և Արաքս գետ
անակնկալ այց

ճաշ Կարսում
վերադարձ Մուշ-Կարս-Երևան

Վերադարձին էլ ունենք հետաքրքիր վայրեր այցելելու ու տեսնելու։ Առավոտյան կբացահայտենք Մուշը, Մշո դաշտը, Արածանի գետն ու Սուլուխի կամուրջը։ Մեր վերադարձի ընթացքում կանցնենք Բասենով, որտեղ կանգ կառնենք Արաքս գետի ափերին՝ տեսնելու անչափ տպավորիչ Հովվի կամուրջը, որոնք տեսնելուց հետո էլ կշարունակենք մեր ընթացքը դեպի Կարս, ապա և Երևան։


Գրանցում

Գինը՝ 179000 դրամ