ՎԵՐԵԼՔ ԵՐԱՆՈՍ ԼԵՌ

ՎԵՐԵԼՔ ԵՐԱՆՈՍ ԼԵՌ

Երանոսը Երևանին ամենամոտ և միևնույն ժամանակ Հայաստանի գեղեցկագույն լեռներից է։ Անչափ տպավորիչ այս լեռան գագաթից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Ազատի ջրամբար, Արարատ լեռ, Գեղամա լեռներ ու ավելին։ Իր յուրահատուկ գույնի համար Երանոսը հաճախ կոչում են նաև Կարմիր սար, ինչն էլ մենք տեղում կբացահայտենք։ Թեև Երանոս լեռն աչքի չի ընկնում մեծ բարձրությամբ, բայց այն առանձնանում է իր յուրահատկությամբ և շքեղ համայնապատկերներով։ Երանոսի լեռներն ու Երանոս գագաթը հրաշալի ու տպավորիչ վերելք են ապահովում ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառուների համար։ 

Մեկնումը՝ 

7։30, վերադարձը՝ մոտ 20։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
6500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԵՐԱՆՈՍ ԼԵՌ

Երանոսը Երևանին ամենամոտ և միևնույն ժամանակ Հայաստանի գեղեցկագույն լեռներից է։ Անչափ տպավորիչ այս լեռան գագաթից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Ազատի ջրամբար, Արարատ լեռ, Գեղամա լեռներ ու ավելին։ Իր յուրահատուկ գույնի համար Երանոսը հաճախ կոչում են նաև Կարմիր սար, ինչն էլ մենք տեղում կբացահայտենք։ Թեև Երանոս լեռն աչքի չի ընկնում մեծ բարձրությամբ, բայց այն առանձնանում է իր յուրահատկությամբ և շքեղ համայնապատկերներով։ Երանոսի լեռներն ու Երանոս գագաթը հրաշալի ու տպավորիչ վերելք են ապահովում ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառուների համար։ 

Երանոս լեռան վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 20 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 800 մետր, լեռան բարձրությունը՝ 1827 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային / սպորտային կոշիկ, արշավային / հարմարավետ հագուստ, արևապաշտպան միջոցներ։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտեր, անձրևապաշտպան միջոցներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, ինչպես նաև մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։ 

Գինը` 6500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել