ՎԵՐԵԼՔ ԱՂԱՎՆՈ ԼԵՌ
Գեղեցիկ վերելք, գեղեցիկ տեսարաններ, գեղեցիկ օր․ այս ամենը խոստանում է ապահովել մեր այցն Աղավնո լեռ։ Ապարանի ջրամբարի հարևանությամբ այս լեռը հետաքրքիր է և տպավորող։ Բացի վերելքը, մեզ է սպասում նաև այս Ապարանի ջրամբարի մոտ (հաճախ նաև ջրերի մեջ մնացող) Սբ Պողոս Պետրոս վաղմիջնադարյան եկեղեցին, որը նույնպես կբացահայտենք։
Աղավնո լեռան վերելքը երկկողմանի մոտ 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր, իսկ լեռան բարձրությունը՝ 2309 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 20:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը