ԴՈՎԵՂ, ՍԱՐԻԳՅՈւՂ, ՈՍԿԵՊԱՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԴՈՎԵՂ, ՍԱՐԻԳՅՈւՂ, ՈՍԿԵՊԱՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Տավուշյան դրախտային անտառներում են մեր յուրահատուկ և տարբերվող շատ կոթողներ, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի Դովեղի Սուրբ Սարգիսը։ Մեր այս գեղեցիկ ու հետաքրքիր քայլարշավին Դովեղ գյուղից կհասնենք Սուրբ Սարգսին՝ բացահայտելու այս խորհրդավոր և գեղեցիկ վայրը: Մեզ են սպասում նաև մեր հարուստ ծրագրի այլ արժեքավոր վայրերը։ Իսկ մեր ծրագրում է նաև Սարիգյուղում անչափ հետաքրքիր սրբավայրը, որտեղ պահպանվել են ծառապաշտության հետքերը. այստեղ կբացահայտենք շատ հետաքրքիր ավանդույթներ և պատմություններ։ Անչափ արժեքավոր է նաև Ոսկեպարի հնամենի եկեղեցին, որ նույնպես մեր սահմանապահ կոթողներից է ու առանձնանում է իր ճարտարապետությամբ ու հարուստ պատմությամբ։ 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ 01.12
Մեկնում՝ 07:30, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ