ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ՑԱԽԱՑ ՔԱՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ՑԱԽԱՑ ՔԱՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Դեպի հզոր Սմբատաբերդ և Ցախաց քարի խորհրդավոր վանք մեր անչափ տպավորիչ քայլարշավը սկսում ենք Արտաբույնք գյուղից։ Նախ, այցելում ենք մեր միջնադարյան եկեղեցաշինության գլուխգործոցներից Ցախաց քարի վանք, որն էլ ամբողջությամբ բացահայտելուց հետո միայն շարունակում ենք մեր քայլարշավը դեպի անառիկ Սմբատաբերդ, որտեղից երևում են Եղեգիսի Սուրբ Նշան և Զորաց վանքերը: Սմբատաբերդը մեր լավ պահպանված և իր խոշոր չափերով առանձնացող բերդերից է, որի հզորությունը կարելի է զգալ նաև մեր օրերում։ Ընդ որում, գեղեցիկ են նաև բերդից վանք և վանքից բերդ տեսարանները։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:30, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7500 դրամ