ՀԻՆ ԽՈՏ ԵՎ ՀԻՆ ՇԻՆՈՒՀԱՅՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՀԻՆ ԽՈՏ ԵՎ ՀԻՆ ՇԻՆՈՒՀԱՅՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Որոտանի կիրճն իրապես գաղտնիքների, բացահայտումների, հրաշալի տեսարանների անսահման շտեմարան է, որի գեղեցկագույն անկյուններից մի քանիսն էլ մեզ են սպասելու մեր ֆանտաստիկ քայլարշավին։ Այս անգամ բացահայտելու ենք հայկական Մաչու Պիկչու կոչվող Հին Խոտը, որն ուղղակի խենթացնում է իր այցելուներին։ Մեզ է սպասում ևս մեկ հրաշք՝ Հին Շինուհայրը, որը ևս պատրաստ է անսահման տպավորելու։ Մեր հրաշալի քայլարշավը կսկսենք Խոտ գյուղից, որտեղից կիջնենք Հին Խոտ, ապա գեղեցիկ կածաններով կշարունակենք մեր ճանապարհը դեպի Հին Շինուհայր, ապա և Շինուհայր։ Ոչ միայն շունչ կտրող տեսարաններ ու շքեղ բնություն, այլ նաև պատմության հետ յուրահատուկ երկխոսություն է սպասվելու մեզ։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ