ԾԱԿՔԱՐԻ ԼԻՃ + ԲԱՂԱԲԵՐԴ (ՎՐԱՆԱՅԻՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԾԱԿՔԱՐԻ ԼԻՃ + ԲԱՂԱԲԵՐԴ (ՎՐԱՆԱՅԻՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Զանգեզուրի լեռների ամենատպավորիչ անկյուններից Ծակքարի լիճն է մեզ սպասում։ Հայաստանի չքնաղագույն անկյուններից մեկը, որը նաև ամենագողտրիկ ու քիչ այցելվող վայրերից է, միանշանակ կխենթացնի իր այցելուներին՝ իր բացառիկ տեղադրությամբ և անզուգական գեղեցկությամբ։ Դեպի Սյունիք երկօրյա այս հրաշալի ուղևորության ընթացքում ոչ միայն կքայլենք գլխապտույտ գեղեցիկ արահետներով՝ հասնելու Զանգեզուրի լեռներում թաքնված հրաշալի Ծակքարի (Ծաղկարի) լիճ, այլ նաև կբարձրանանք մեր միջնադարյան ամենահզոր բերդերից Կապանի Բաղաբերդ, որտեղից բացվող շունչ կտրող տեսարանները նույնպես լիաթոք կվայելենք։ Մեր վրանատեղին էլ կլինի Մեղրիի լեռնանցքի հարևանությամբ, ինչն իր հերթին հրաշալի տպավորությունների մեծ չափաբաժին է խոստանում։ Միացեք Ձեր կյանքի ամենագունեղ, ամենագեղեցիկ, ամենատպավորիչ ուղևորություններից մեկին։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 20 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 750 մետր, լճի բարձրությունը՝ 3270 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները, քնապարկն ու լապտերիկը պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 22:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 30000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
երկտեղանի և երեքտեղանի վրանները

Գրանցում

Գինը՝ 30000 դրամ