ՕԿՈՆԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՕԿՈՆԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Օկոնավանքը մեր քիչ հայտնի, սակայն շատ խորհրդավոր և յուրահատուկ վայրերից է՝ առանձնանալով իր տեղադրությամբ, ճարտարապետությամբ, այդ թվում՝ հսկա թևավոր խաչքարով։ Տավուշի թաքնված գանձերից Օկոնավանքն աշխարհագրորեն մոտ է այդքան հայտնի Լաստիվերին, սակայն միջնադարյան այս վանքն իրականում քչերը գիտեն, իսկ վանք այցելել են էլ ավելի փոքր թվով մարդիկ։ Մեր հետաքրքիր քայլարշավը կսկսենք Ենոքավանից, ապա անցնելով տավուշյան անտառներով, կհասնենք գողտրիկ տեղադրությամբ տպավորիչ այս վանքին, որտեղ կզգանք պատմության շունչն ու բնության հետ ներդաշնակ ճարտարապետությունը, որից հետո կվերադառնանք կրկին Ենոքավան` հիանալով Խաչաղբյուրի կիրճի տեսարաններով։ Վանքի շրջակայքում եղել է նաև հնամենի բնակատեղի, որը նույնպես կտեսնենք։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 20 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8000 դրամ