ՎԵՐԵԼՔ ԱՐԱԳԱԾԻ ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ԳԱԳԱԹ

ՎԵՐԵԼՔ ԱՐԱԳԱԾԻ ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ԳԱԳԱԹ

Ժամանակն է բարձրանալու Հայաստանի ամենաբարձր կետը՝ Արագածի հյուսիսային գագաթը: Մեր տպավորիչ վերելքը կսկսենք Քարի լճի մոտից, ապա գեղեցիկ արահետներով և շքեղ տեսարանների ուղեկցությամբ կբարձրանանք 4090 մետր բարձրության վրա՝ ունենալով անմոռաց զգացումներ ու հզոր տպավորություններ: Մեր փորձառու լեռնային ուղեկցորդների գլխավորությամբ անվտանգ վերելքն ապահովված է, իսկ Ձեր օրը կլինի հիշարժան և հզոր, ինչպիսին Արագածն է:

Բարդ քայլարշավը լինելու է մոտ 19 կմ, լեռան բարձրությունը՝ 4090 մետր, վերելքի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 900 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:30, ժամանում՝ 23:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 10000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 10000 դրամ